4rd.am-ը գրել է. «Մենք վերածվել ենք Ռուսաստանի պրոտեկտորատի». Ռոբերտ Քոչարյան:
«ՉԻ». Աշխարհի տաս միլիոն հայերից վերջինը Ռոբերտ Քոչարյանն է, ով իրավունք ունի նման հայտարարություն անել: Ինքն այն մարդն է, որն ամենից շատ բանն է արել, որպեսզի այդ պրոտեկտորատը կայանա ու նաև ամրապնդվի: Այսօր ճամարտակելու փոխարեն
թող հիշի, որ իր պաշտոնավարման ընթացքում ինչպես «դուխ» չարեց հակադարձել ՌԴ պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին, որը Երևանում հայտարարեց, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է Հարավային Կովկասում: Վերջերս ռուսական որոշ բաց
աղբյուրները թվեր նշեցին, թե Պուտինի օրոք որքան պետական պարտք է զիջվել ուրիշ օտար պետություններին: 109 միլիարդ դոլար: Իսկ հայրենասեր, պետական մեծ գործիչ, հմուտ կազմակերպիչ ու դիվանագետ Քոչարյանի օրոք մենք ստիպված եղանք 100
միլիոն դոլար պար-տքը փոխհատուցել գույքով: Ահա Քոչարյանի բանակցելու արվեստի արգասիքները: Պետությունները վերածվում են պրոտեկտորատի նաև հենց այն պատճառով, որ երկրի ղեկավարները սկզբում թալ անում են, իսկ հետո նախընտրում իրենց այդ թա լանածը տեղափոխել մեկ այլ, ուրիշ երկիր: «Սիստեմայի» տնօրենը լավ գիտի այդ մեխանիզմը: