Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն արդեն եղել են իշխանության ու իրենց ցույց են տվել, այժմ ժամանակն է, որ… Արամ Խաչատրյան

1in.am-ը գրել է. Հայաստանում ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ հին եւ նոր իշխանության ներկայացուցիչներ, իրավունք ունեն մասնակցել ընտրություններին, ժողովուրդը կարող է գնահատել նրանց որակը: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Russia-armenia.info լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ,

հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը՝ անդրադառնալով Քոչարյանի երեկվա հարցազրույցին, որտեղ որ նա հայտարարել էր, թե մասնակցելու են ընտրություններին եւ «կրելու են»: «Եթե մեր ժողովուրդը վստահի նրանց, նրանք կարող են հայտնվել Ազգային ժողովում: 2-րդ, ես համարում եմ, որ թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները թույլ են տվել բավականին շատ բացթողումներ,

սխալներ, ուստի Հայաստանի պարտության մեջ մե ղավոր է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, այլ նաև իր նախորդների: Շատ մեծ մ եղքի բաժին ունեն նաև Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանը: Շատ վերլուծաբաններ նշում են, որ մեր բանակը մնացել է 1980-ականների բանակ»,- ասաց Արամ Խաչատրյանը: Նա նաև հավելեց, որ Ռուսաստանի հայկական բազմաթիվ

կազմակերպություններ, այդ թվում նաև Ռուսաստանի հայերի միությունը, դեմ են նախկին իշխանությունների վերադարձին. «Նրանք ասում են, որ կողմ են, որ գան ավելի նոր ուժեր, որոնք կարող են ձեռք բերել ժողովրդի վստահությունը ու Հայաստանի դրոշն ավելի եւ ավելի վեր բարձրացնեն: Մենք շատ լավ գիտենք, որ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք ստեղծվեց կոռո ւմպացված

համակարգ: Դա շատ բանի մասին է խոսում արդեն»: Արամ Խաչատրյանը անհրաժեշտ է համարում նոր ազգային գաղափարախոսությունը, որը կկարողանա միավորել աշխարհի ամբողջ հայությանը: «Ես կարծում եմ, որ Հայաստանում իշխանության պետք է գան լրիվ նոր մարդիկ: Սերժ Սարգսյանն եւ Ռոբերտ Քոչարյանն արդեն եղել են իշխանության ու իրենց ցույց են տվել: Պետք է գան նոր, առողջ

ուժեր, ովքեր կկարողանան վեր բարձրացնել Հայաստանը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին աջակցելուն, ես չգիտեմ, գուցե հայկական համայնքում որևէ մեկը նրան պաշտպանում է, բայց մեծամասնությունը, որոնց հետ ես անձամբ շփվում եմ, նրանք դեմ են նախկինների վերադարձին: Ինչո՞ւ հեռացավ Սերժ Սարգսյանի իշխանությունը, որովհետև այնտեղ կային շատ ու շատ բացասական երևույթներ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *