ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարտությունը լավ ուսուցիչ է, եթե դու լավ աշակերտ ես, ուստի հիմա մենք պետք է անենք հետևյալը… Ռեժիսոր Ռուբեն Բաբայանի կարևոր անդրադարձը

Արցախյան երկրորդ պատ երազմում մարդկային ու տարածքային կորու ստներից բացի՝ մենք ունեցանք նաև պատմամշակութային մեծ կորուստներ: Արցախի ՄԻՊ գրասենյակը հրատապ է համարում այս հարցում միջազգային հանրության, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ: «Ամենամեծ կոր ուստն, իհարկե, մարդկային կոր ուստն է, որը, եթե նժարի վրա դնենք,

որևէ կոր-ստի հետ չենք համեմատի դա: Ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ես հիասթափված եմ այդ կազմակերպությունից, ես կարծում եմ, ավելի շատ զբաղված է ազգերին իրար դեմ լարելով, քան կոնկրետ պատմամշակութային կոթողները պաշտպանելով նա: Իզուր չէ, որ կան երկրներ, որոնք այլևս չեն համագործակցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, օրինակ ասենք ԱՄՆ-ը, Իսրայելը: Նաև հայտնի են կոռ ուպցիոն մեծ սկա-նդալներ՝ կապված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, բացի դրանից՝ բացարձակապես հակամշակութային անձ Մեհրիբան

Ալիևան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան էր երկար ժամանակ: Բայց բոլոր օղակները փորձել պետք է: Շատ կարևոր է միջազգային կառույցների ներգրավվածությունը նաև, բայց նաև կարևոր են անմիջական կապերը: Մեր պատմամշակութային կոթողները գտնվում են ուրիշ երկրի տիրապետության տակ, պետք է պարտադիր փորձենք նրանց հետ երկխոսության մեջ մտնել մենք, որովհետև չգիտենք, թե ինչով կարող են առաջնորդվել 3-րդ կողմերը՝ սեփական շահեր, կո ռուպցիոն ռի-սկեր. կա պարզ ճշմարտություն՝ երբ կռ վում են

2-ը, շահում է 3-րդը: Այդ հարցը պետք է ներկայացնել որպես հումանիստական հարց, որովհետև մենք ոչինչ ենք առանց մեր պատմության, առանց մեր մշակույթի»,- նշեց Բաբայանը: Կա տեսակետ, որ եթե 25 տարիների ընթացքում չկարողացանք համարժեք վերլուծել մեր հաղթանակը, ապա ինչպես կկարողանանք համարժեք վերլուծել պարտությունը ու հետևություններ անել:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Բաբայանն ընդգծեց նաև, որ պարտությունն ավելի լավ ուսուցիչ է, քան հաղթանակը: «Հաղթանակը կուրացնում է, առավել ևս եթե ոչ ամբողջական հաղթանակը ընկալում ես որպես ամբողջական հաղթանակ: Պարտությունը լավ ուսուցիչ է, եթե դու լավ աշակերտ ես ու ոչ թե անիծում ես քո ճակատագիրը և մե ղքը միայն ուրիշի վրա ես բարդում, այլ փորձում ես գտնել քո մեղքերը: Հիմա շատ կարևոր ժամանակաընթացք է: Պետք է պատասխանել առնվազն 3 հարցի՝ ինչպես է

ապահովվելու մեր ժողովրդի անվտա նգությունը ու խաղաղությունը, ինչպես է զրոյական ինքնիշխան վիճակից կառուցվելու ինքնիշխան պետություն, ու ինչպես է հնարավոր Արցախի հարցը վերադարձնել միջազգային հետաքրքրությունների ու պարտավորությունների ոլորտ, երբ մի քանի ակտիվ խաղացողներ շահագրգռված չեն, որ հարցին իրավական լուծում տրվի և Արցախը ստանա կարգավիճակ»:,- նշեց մեր զրուցակիցը

Մանրամասն՝ տեսանյութում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *