Օրերս Ալիևն ընդգծել է, որ արբա նյակները շատ էական դեր են խաղացել պատ երազմում, իսկ ես դեռ 2013-ին ասում էի, թե… Ստյոպա Սաֆարյանի ԿԱՐԵՎՈՐ դիտարկումները

Ստյոպա Սաֆարյանը գրում է. 2013 թվականին Իլհամ Ալիևն առաջին սպուտնիկն էր թռցնում տիեզերք։ Եթե հիշեմ ֆեյսբուքը եւ քննարկումները /այդ թվում ոչ վիրտուալ տարածքում նաև/, ապա ընդամենը մի քանի մարդ էինք, որ ուշադրություն էինք հրավիրում դրա վրա՝ կարևորելով այն հնարավոր պատ երազմի կոնտեքստում արդեն։ Հետագայում Ալիևը երկրորդ սպուտնիկը հանեց

ուղեծիր արդեն։ Ես անգամ հիշում եմ, որ տարածել էի դրա արձակման տեսանյութը համապատասխան գրառումով․․․ Օրերս Ալիևն ընդգծել է, որ այդ 2 արբանյակները շատ էական դեր են խաղացել պատ երազմում։ Մինչև դա՝ մինչև 2012թ․, երբ պատգամավոր էի եւ նաև անդամակցում էի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, քննարկվող միջազգային պայմանագրերից մեկը, եթե

հիշողությունս չի դավ աճանում, դա ՀԱՊԿ կամ ԱՊՀ շրջանակներում արբանյակային ծառայությունների ոլորտին ու անդամ երկրների համագործխակցությանն էր վերաբերում։ Հանձնաժողովի նիստում պամանագիրը ներկայացնող նախարարին ես մի հարց ուղղեցի՝ եթե վավերացնում ենք, արդյո՞ք դա կարող է նշանակել, որ մենք պատե րազմի ընթացքում կարող ենք արբա նյակային այդ

տեղեկություններից օգտվել, անդամ պետությունից պահանջել նման տեղեկություններ մեզ տրամդրել։ Խրոխտ ու միարժեք պատասխանեց՝ «իհարկե․․․» 2016թ․ ապրիլյան պատե րազմից հետո, երբ Արդրբեջանը հրաժարվում էր, որ ինքն է պատեր ազմ սկսվել,

եւ Մինսկի խմբի համանախագահներն էլ ուսերն էին թոթովում, թե մանդատ չունեն ցուցանելու պատե րազմի նախաձեռնողին եւ «հետաքննության» մանդատի կարիք ունեն իրենք, 2 փակ քննարկումներում ԱԳՆ եւ ՊՆ շատ բարձրաստիճան պաշտոնյաներին հարցրել

եմ՝ այդ միջազգային պայմանագրով դիմե՞լ ենք մեր գործընկերներին՝ Բելառուսին, Ռուսաստանին, եւ պահանջե՞լ ենք այդ օրերի տիեզերական հանույթի նկարները, որոնք կլուծեին վե ճը մեր օգտին․․․ Պատասխան չկար․․․ Տպավորություն էր, որ անգամ տեղյակ էլ չեն նման մեխանիզմներից նրանք․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *