Հոկտեմբերի 27-ով Քոչարյան Ռոբերտը եկավ, Մարտի 1-ով գնաց… ոչ ոք չի մոռացել, թե ինչպես նա… Սարգիս Քլոյան ուշագրավ հայտարարությունը

Ռոբերտ Քոչարյանը օրերս հարցազրույց է տվել ու նշել, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին և «կրելու է»: Մարտի մեկի զո հերի հարազատները վստահ են, որ Քոչարյանն ընտրվելու որևէ հնարավորություն չունի: Քոչարյանի ակտիվացման մե ղավորը, ըստ ծնողների, իշխանությունն է, որ մինչև հիմա նա ազատության մեջ է: «1-ին լրատվական»-ի հետ զրույցում Մարտի մեկին զո հված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նշեց, որ Քոչարյանի արած հայտարարությունները ուշադիր լսել է: «Նրա՝

նման խոսելու համար տեսնում եմ իշխանության մե-ղքի բաժինը, հատկապես Աննա Դանիբեկյանի հետ կապված… ինչու է նա ազատության մեջ, թեև քր-եական գործը կա: 2 տարի է, ինչ մենք մասնակցում ենք դատական նիստերին, սակայն տեսնում ենք միայն ու միայն միջնորդություններ: Ե՛վ Բարձրագույն դա-տական խորհուրդը, և՛ Վճռաբեկ դա-տարանը, և՛ ԱԺ-ն, և՛ իշխանությունը

հետևություններ պետք է անեն ու նոր օրենքներ մշակեն, որպեսզի այդքան երկար միջնորդություններ տեղի չունենան։ 2 տարի է՝ մենք գնում-գալիս ենք, որ Ալումյանի դասախոսություննե՞րը լսենք։ Պետք է նոր օրենք մշակեն նրանք, որ այդքան հնարավորություն չլինի միջնորդություն ներկայացնելու: Արդեն 3 անգամ միջնորդություն են ներկայացրել դատախազներին

ինքնաբացարկ հայտնելու համար, միջնորդություններ են ներկայացրել, որ իրավահաջորդների ներկայացուցիչները չմասնակցեն դա-տական նիստերին: Դա-տավորին ներկայացնում են, որ իրենք գնում են արձակուրդ. եթե ամեն մեկը գնա արձակուրդ, պատկերացրեք, թե ինչ կլինի արդեն»,- վրդովված նշեց Քլոյանը: Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի մասնակցությանը արտահերթ ընտրություններին, ապա Քլոյանը վստահ է, որ նա 0,1 տոկոս ձայն էլ չի հավաքելու: «Ոչ ոք չի մոռացել՝ նա ով է, նրան լավ

ենք ճանաչում, Հոկտեմբերի 27-ով եկավ, Մարտի 1-ով գնաց նա: Նա ուղղակի ժողովրդի նյարդերի հետ է խաղում, թե մասնակցելու եմ ու հաղթելու եմ: 3 ամիս ձեր աջակիցները փողոցներում վնգ-ստում են ու չունեն ոչ մ ի աջակիցներ: Ընդամենը 1000 մարդ էլ չեն կարողանում հավաքել իրենք, այդ ինչո՞վ են հաղթելու: Իսկ որ իշխանություններին դավ աճան ու այլ բաներ է ասում, դա խոսում է իշխանությունների թուլության մասին արդեն: Ինչո՞ւ նա պետք է այդքան ակտիվանա, այդքան երկար խոսի, եթե նա դավ

աճան է, խախ-տել է սահմանադրական կարգը, Հոկտեմբերի 27, Մարտի մեկ, իր ընկերոջը, որի հետ միասին սովորել էին, մի հատ «Ռոբ» ասելու համար թիկնապահները վեր բացրին, նա ի՞նչ իրավունք ունի խոսելու հիմա»,- հավելեց նա: Մարտի մեկին զո հված Հովհաննես Հովհաննիսյանի կինը՝ Լիլյա Մինասյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ նոր մարդասպ անություններո՞վ է ուզում գալ

նա: «Նա վաղուց պետք է ազատազ րկված լիներ, շատ են ուշացրել արդեն: Իրեն ընդհանրապես պետք է բաց թողած չլինեին, որ այսօր նման խառ նաշփոթ չաներ, այսօրվա նոր զո հերին էլ չպղ-ծեր: Ոչ մի դեպքում թող չմե-ղադրի այսօրվա իշխանություններին, որովհետև սա էսօրվա արած գործ չի: Քսան տարի քան դած երկիրը ոչ մի ղեկավար չէր կարող թեկուզ հինգ տարում ոտքի կանգնեցնել: Այ, երբ ինքը հետ կբերեր ու ամբողջ բանակը կզ-իներ, այ էդ ժամանակ թող մտածեր, որ օգուտ է տվել, ոչ թե վնաս:

Մենք կներեինք, եթե ինքն օգուտ տար էդ երեխեքին, ոչ թե վ-նաս միայն: Եթե հանրությունը նորմալ դա տի, ինքը չպետք է շանս ունենա: Անգամ ընտրություններին չպիտի մասնակցի»,- հավելեց Լիլյա Մինասյանը: Մարտի մեկին զո հված Տիգրան Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Քոչարյանը նախ թող իր արածների մասին մտածի, ապա նոր դրանից հետո թեկնածություն դնի եւ դեռ ասի, որ ես պետք է անցնեմ: «Էդքան իր ու-ժերի վրա վստա՞հ է, կամ ո՞վ թույլ

կտա: Ինքը ոչ մի շանս չունի, մարդիկ շատ վատ կարձագանքեն: Ինքը թող մտածի, երևի նորից 1998-ի պատմությանն են ուզում շարունակություն տալ: 1998-ին էլ այդպես սկսվեց, նորից սկսեցին խոսել Ղարաբաղից, ասեց, թե ես պետք է լինեմ, ղարաբաղցիները պետք է լինեն: Դե հիմա բոլորն էլ կարող են ասել, որ թեկնածություն եմ դնում, բայց թող ինքը նախ իր անցյալը դնի կշեռքի վրա, ապա հետո նոր այդպիսի արտահայտություն անի: Սա ոչ 1998 թվականն է, ոչ 2003 թվականը, ոչ էլ 2008

և ոչ էլ 2013 թվականները: Հիմա բոլորն էլ ամեն ինչ հասկանում են, մենք բոլորս միահամուռ կլինենք և թույլ չենք տա: Իսկ թե ոնց կորոշի իշխանությունը, այ դա արդեն մի քիչ մտածելու տեղիք է տալիս բոլորի համար: Այսօր որ դրանք գլուխ են բարձրացրել, դա հենց բռ-նել-բաց թողնելու հետևանքն է: Մեզ համար էլ է տհ աճ, որ արդեն 13 տարի է՝ մենք սպասում ենք արդարության»,- հավելեց Ֆարմանյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *