Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին մե ղադրում են շուրջ 70 մլն դրամ չվճարելու մեջ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի դատախազությունից տեղեկություն է փոխանցվել Ոստիկանության Վաղարշապատի բաժին, այն մասին, որ իրենց է դիմել Անդրանիկ Ստեփանյանը ու հայտնել, որ դեռևս 2008 ու 2009 թվականներին իրենց ընկերությունը մի ան-օրինական կապալի պայմանագիր է կնքել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։ Ինչպես հայտնում է Գագիկ

Շամշյանը, Ա․Ստեփանյանը հայտնել է նաև այն մասին, որ պայմանագիրը կնքվել է Հայորդաց Տան վերանորոգման ու Սևանի թերակղզու վանական համալիրի բարեկարգման աշխատանքներն իրականացնելու համար։ Դիմումատուն հայտնել է նաև այն, որ առ այսօր, անձամբ Նորին Սուրբ Օծություն Տ․Տ․ Գարեգին Բ-ի ան-օրինական գործողությունների արդյունքում, իր ՍՊԸ-ին չի

վճարվել պայմանագրով ու նաև աշխատանքների կատարման վերջնահաշվարկներով հաստատված խոշոր չափի գումար։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․Ստեփանյանի ՍՊԸ-ն «Սասունասար»-ն է, իսկ գումարի չափն էլ, ըստ նրա ներկայացրածի, կազմում է շուրջ

70 մլն ՀՀ դրամ ։ Ծանուցում. Ենթադրյալ հան ցանքի մեջ կասկածվողը կամ մե ղադրվողը համարվում է անմ եղ, քանի դեռ նրա մե ղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրե ական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դա տարանի` օրինական ուժի մեջ մտած դատավ ճռով: