Երբ Վազգեն Մանուկյանը հպարտությամբ պատմեց, թե ոնց է պատ երազմի օրերին զանգել գեներալներին եւ «հրահանգել», որ չենթարկվեն հանգիստ էիք տանում, իսկ հիմա… Լիզա Ճաղարյանի գրառումը

Լիզա Ճաղարյանը գրել է. Քանի որ նորից Արծրուն Հովհաննիսյանին սկսեցիք հավեսով քր քրել, կրկնում եմ, որ ինչ որ ժամանակին էլի գրել եմ։ Ի դեպ, ոչ ծանոթ եմ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ոչ էլ մտադրություն ունեմ նրա հետ ծանոթանալու։
44–օրյա պատե րազմի ընթացքում իշխանական համապատասխան մարմինների մե ղավորների շարքում Արծրունի տեղն ամենավերջում է։

Ավելին, ես Արծրուն Հովհաննիսյանին լսելիս շատ էլ լավ հասկանում էի, որ մեր վիճակը լավ չէ։ Ուշադիր լինեիք, բոլորդ էլ կհասկանայիք դա։ Երեւի հեշտ է Արծրունի գլխին բոլորի մե-ղքերը բարդելը։ Էս նույն ոգեւորվողներդ ոնց որ թե շատ հանգիստ

եւ «ըմբռնումով» կուլ տվեցիք, որ Վազգեն Իշխանյանը… չէ, Վազգեն Ավետիքյանը… չէ, Վազգեն Մանուկյանը հպարտությամբ պատմեց, թե ոնց է պատ-երազմի օրերին զանգել գեներալներին եւ «հրահանգել», որ չենթարկվեն գերագույն հրամանատար

կոչեցյալին։ Վստահ եմ, ի դեպ, որ միակ զանգողն եւ հրահանգողը Վազգեն Վարդուհյանը… չէ, Վազգեն Մանուկյանը չի եղել, 17ուկեսի ոհ մակից ով կարողացել է` էդ «հայրենանվեր» գործով է զբաղված եղել։ Առյուծ են կտրել ընդամենը պաշտոնական լուրերը տեղ հասցնողի դեմ։