Պապյանը գոնե հասկանո՞ւմ է, որ փորձելով ծաղրել Փաշինյանին՝ իրականում նա մեծ կոմպլիմենտ է անում նրան. ահա, թե ինչպես… «ՉԻ»

4rd.am-ը գրել է. Արա Պապյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ո՞վ գիտականորեն կբացատրի մի նկատելի օրինաչափություն՝ Նիկոլին պաշ-տպանողների մի զգալի մասը հետբալզակյան տարիքի կանայք են: Արդյոք սա սեռական չբավարարված էներգիայի ենթագիտակցական սուբլիմացիա՞ն է իրենց մտապատկերում կերտած արուի վրա»: «ՉԻ». Եթե Պապյանը մի լուրջ սոցիոլոգիական

հետազոտություն անցկացներ եւ պարզեր, որ իսկապես Փաշինյանին պաշ տպանողները 35-40 տարեկան կանայք են, ապա խոսակցության ուրիշ թեմա կլիներ: Իսկ այսպես, իբր նա փորձում է ծաղրել Նիկոլ Փաշինյանի էլեկտորատին: Պապյանը գոնե հասկանո՞ւմ է, որ փորձելով ծաղրել Փաշինյանին՝ իրականում նա մեծ կոմպլիմենտ է անում նրան: Յուրաքանչյուր էլեկտորալ համայնապատկերում

հետբալզակյան կանանց քաղաքական աջակցությունը չափազանց կարևոր աջակցություն է, ու ցանկացած քաղաքական ուժ ձգտում է ստանալ հենց նման աջակցություն: Իրականում, խնդիրը թերևս ուրիշ տեղ է: Պապյանը գուցե չգիտի, թե հետբալզակյան տարիքը որն է: Նրա կարծիքով հետբալզակյան տարիքը 70-ն անց կանայք են: Նա այս համոզման է եկել այն պատճառով, որովհետև ֆեյսբուքյան

իր գրառումներին, որոնց առ յուծի բաժինը նվիրված է ֆեյք կայքերից «շեյռեր» անելուն, հակադարձում են հիմնականում այդ տարիքի կանայք միայն: Հ.Գ. Նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ Պապյանի հետևորդների մի զգալի մասը հիմնականում 100 տարին անց ու բանականության հետ խնդիրներ ունեցող անձինք են: Միայն այդ տարիքում և միայն մա ռազմի մեջ կարելի է լուրջ ընդունել Վիլսոնի քարտեզը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *