Նո ղկալի է արտագաղ թի մասին կոկորդիլոսի արցունքներ տեսնել քոչարյանամերձ, ՀՀԿ-ին մերձ, «Բարգավաճ» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչների գրառումներում, որովհետև… «ՉԻ»

4rd.am-ը գրել է. Փետրվարի 1-ից Ռուսաստանը բացել է իր օդային սահմանները Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են մեկնել այդ երկիր: Առնվազն 11 ամիս այդ ուղղությունը փակ էր և գաղտնիք չէ, որ 10-նյակ հազարավոր մարդիկ ցանկանում են մեկնել այդ երկիր՝ փող աշխատելու: Նրանցից քանիսը ընդմիշտ կմնա Ռուսաստանում, քանիսը սեզոնային աշխատանքը վերջացնելուց հետո կրկին կվերադառնա Հայաստան, այս պահին դժվար է ասել: Զարմանալ կարելի է ոչ թե մեկնողների քանակից,

այլ ոմանց արձագանքից: Արտագաղ-թի մասին բարձրաձայնողները ու «ժե խի» թեզն առաջ քաշողները մոռացել են, թե ում վարչապետն էր Տիգրան Սարգսյանը: Մեկը, ով ասում էր, որ ինչքան շատ արտագաղ-թեն, այնքան կպակասի հեղափոխություն անել ցանկացողների քանակը: Հատկապես զավեշտալի է նախկին ռե ժիմի ներկայացուցիչների ու երկրպագուների արձագանքը: Տպավորություն է, թե

առաջին անգամ են հայ տղամարդիկ մեկնում Ռուսաստան՝ փող աշխատելու: Երևի իրենց իշխանության տարիներին հակառակն էր՝ ռուսներն էին գալիս Հայաստան փող աշխատելու: Հատկապես նո ղկալի է արտագաղ-թի մասին կոկորդիլոսի արցունքներ տեսնել քոչարյանամերձ, ՀՀԿ-ին մերձ, «Բարգավաճ» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչների գրառումներում:

Նրանք մոռանում են, որ ժամանակին արել են իրենց ուժերի ներածին չափով ամեն ինչ, որպեսզի արտագաղ-թը ունենա ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև ուրիշ պատճառներ ևս: Օրինակ՝ խլ-ել են բիզնեսներ և շատ գործարարներ երկրից հեռացել են այդ պատճառով: Շատերը հեռացել են երկրում արդարադա-տության բացակայության պատճառով: Քանիսն են իրենց որդիներին փախցրել

երկրից, քանի որ տեսել են, թե ինչպես չեն ծառայում իշխանավորների որդիները: Քանի հազար խոստումնալից երիտասարդ է հեռացել երկրից՝ տեսնելով, թե ովքեր և ինչպես են պաշտոն ստանում Քոչարյանի ու Սարգսյանի Հայաստանում: Քանի հազար ընտանիք է արտագաղ-թել Ծառուկյանի, Սաշիկի, Նեմեցի ու մնացածի թիկնազորների անպա տիժ գործունեության արդյունքում:

Քանի հազար ընտանիք է արտագաղ-թել՝ հասկանալով, որ միայն ժամանակ եք ձգում, և որը ոչ մի լավ հեռանկար չի խոստանում Հայաստանում մնացողների համար: Ժամանակ ձգելով՝ նկատի ունենք ավելի լավ պայմաններով Արցախի հարցը չկարգավորելը ու հիմար թեզը, թե շրջափակված մի 100 տարի էլ կարող ենք ապրել: Այնպես որ, գոնե դուք ձայն մի հանեք արտագաղ-թի վերաբերյալ. ամեն ինչ արել եք, որ այն լինի զանգվածային, իսկ վերջում էլ որպես ժառանգություն թողեցիք այս իշխանությանը դա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *