Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ Հ Հ դրոշի ներքո. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հայաստանի Հանրապետության շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո, նա պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու հանդես գալ հենց
Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշի ներքո: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։ Ըստ հիշյալ տելեգրամյան

ալիքի սրա Պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չկատարած հերթակա խոստումն է: Տելեգրամյան ալիքը մասնավորապես գրել է հետևյալը՝ «Վարչապետ դառնալու առաջին ամիսներին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լևոն Արոնյանին ու նրան խոստացել, որ

կլուծի գերհզոր համակարգչի ձեռքբերման ու նաև անձնական մարզչի ֆինանասավորման բոլոր հարցերը, որպեսզի Լևոն Արոնյանը կարողանա լիարժեք պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին, սակայն ինչպես սպասելի է, նա իր խոստումը չի կատարել»,-գրում է Mediaport տելեգրամյան ալիքը: