Լևոն Արոնյանը զանգերը թողնում է անպատասխան. Ի՞նչ է կատարվում իրականում

Հիշեցնենք, որ մամուլում տարածվել են լուրեր ըստ որի հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո, նա պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության ԱՄՆ ու հանդես գալ հենց ԱՄՆ-ի դրոշի ներքո:

Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։ Armlur.am-ը գրել էր՝ Համացանցում տարածված այս լուրը չնայած դեռ չի հաստատվել Լևոն Արոնյանի կամ շախմատի ֆեդերացիայի կողմից, բայց այն չի էլ հերքվել։ Դրան զուգահեռ պետք է նկատենք, որ

Արոնյանի վաղամե ռիկ կինն աչքի էր ընկնում իր ՝ ՀՀ-ի հանդեպ յուրօրինակ սիրով եւ չնայած հայ չէր, բայց տիրապետում էր լեզվին, Հայաստանում հրապարակում նույնիսկ շաբաթաթերթ։ Նկատենք, որ Լեւոն Արոնյանը Սերժ Սարգսյանի սանիկն է ու այս քայլը ապ տակ է նաեւ նրան։

Factor.am-ը գրել է՝ այս տեղեկությունները Լևոն Արոնյանը մինչ այս պահը չի մեկնաբանել։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյանը Factor.am-ին փոխանցեց, որ այս տեղեկությունը չի ցանկանում մեկնաբանել։ Իսկ ահա Լևոն Արոնյանի անձնական մարզիչ Աշոտ Նադանյանը Factor.am-ին ասաց. «Չէ, նման բան չեմ լսել, ես տեղյակ չեմ դրանից»։ Ինքը՝ Լևոն Արոնյանը, մեր զանգերը թողեց անպատասխան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *