Ահա՝ ինչ են քննարկել ընդդիմության առաջնորդները համատեղ հանդիպման ժամանակ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Iravunk.am-գրել է. արդեն տեղեկացրել էինք, որ ընթանում էր ընդդիմադիր 6 կուսակցությունների առաջնորդների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում են նաեւ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանը։ Մեզ հայտնի դարձավ, որ 6 լիդերները այս ձևաչափով առաջին անգամ չէ, որ հանդիպում են։ Քոչարյան, Սարգսյան, Ծառուկյան, Վանեցյան, Սաղաթելյան ու

Մանուկյան հանդիպում էլի է կայացել՝ պատ երազմական գործողությունների ավարտից հետո։ Հերթական հանդիպումը որոշել են կայացնել Քոչարյանի Մոսկվա մեկնելուց առաջ, բայց ինչպես մեզ հայտնի դարձավ հանդիպման ընթացքում ներքաղաքական հարցեր
քննարկելուն զուգահեռ ընդդիմադիրներն իրենց առաջիկա քայլերի եւ գործողությունների մասին քննարկումներ դեռ չեն

իրականացնելու։ Արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում չունեն։ Կուսակցություններից ՀՀԿ-ն, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի կառավարմամբ ընտրությունների նրանք չի մասնակցելու, շարունակում են

մնալ իրենց նույն տեսակետին, Քոչարյանը կրկնել է վերջին հարցազրույցում ասված մտքերը։ Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա նրանք ունեն հստակ որոշում վերսկսել հանրահավաքներն եւ բո ղոքի գործողությունները։ Առայժմ Հայրենիքի փրկության ճակատը կշարունակի ղեկավարել Վազգեն Մանուկյանը, նրա փոփոխության հարցն օրակարգում դեռ չկա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *