Հայրենիքս անհայրենիքներին չե՜մ թողնելու… Ես մնում եմ, որովհետև… Նարինե Մանուկյանի սրտացավ գրառումը, որը պետք է կարդա յուրաքանչյուր հայ

Նարինե Մանուկյանը իր էջում գրել է. Ես մնում եմ… Սահմանները բաց են, ու այսօր արդեն լսել եմ բազմաթիվ մարդկանց հեռանալու մասին: Բարեկեցիկ, ստեղծարար, ապահով կյանքով ապրող մարդկանց… Ինձ համար սա ցա-վ է, որովհետև գիտակցում եմ, որ երկիրս ծա նրագույն վիճակում է: Ես ունենալով բավականին մեծ հնարավորություն դրսում և՜ ապրելու, և՜ տուն

ունենալու, և՜ իմ գիտելիքով եւ կրթությամբ աշխատանք գտնելու, և՜ երեխաներիս որակյալ կրթություն տալու` ՉԵ՜Մ ԳՆԱԼՈւ…
Ես մնում եմ` գիտակցելով, որ բարդությունները դեռ նոր են սկսվելու, որ ճգ-նաժամ է սպասվում, որ պետք է երկու անգամ ավել աշխատենք, որ պետք է էլ ավելի համառ պայ-քարենք (չգիտեմ էլ ուր ավել): Բայց ես եւ Vahan Khachatryanս մնում ենք! Չե՜մ

ասի երբեք չեմ գնալու… Չգիտեմ ինչ է սպասվում, որ ասեմ: Բայց մնալու՜ եմ ես: Մնալու եմ ՀԱՆՈւՆ մեր Հերոսների թողած պատգամի, մնալու եմ հանուն նրանց ընտանիքների… Ես պետք եմ իմ հազարավոր հաշման-դամություն ունեցող երեխաներին, հիմա էլ` հազարավոր արցախահայերիս եւ նրանց երեխաներին, հազարավոր զո-հված հերոսների ընտանիքներին: Իսկ եթե պետք ես գեթ մի

մարդու, բացի քո ընտանիքից` ուրեմն իզուր չես աշխարհ եկել: Հ.Գ. Նկարն արվել է Լոռու Մարզում, մի քանի օր առաջ, որտեղ, որ շատ կարևոր ու ազգանվեր ծրագիր ենք իրականացնում Armenian Mothers NGO — Հայ Մայրեր Բարեգործական ՀԿ և People in Need Armeniaի հետ համատեղ: #եսմնումեմ հեշթեգով եկեք Հայաստանում մնալու կո՜չ անենք եւ շարունակենք պայ-քարը` հանուն ամենալուսավոր Հայրենիքի` ներքին աղբից վերջնականապես մաքրված ‼️ Հայրենիքս անհայրենիքներին չե՜մ թողնելու…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *