Առաջիկա օրերին Լևոն Արոնյանը հանդես կգա հայտարարությամբ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հիշեցնենք, որ մամուլում տարածվել են լուրեր ըստ որի հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո, նա պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ հանդես գալ Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշի ներքո: Այս մասին հայտնել է Mediaport տելեգրամ ալիքը։ Armlur.am-ը երեկ գրել էր

համացանցում տարածված այս լուրը չնայած դեռ չի հաստատվել Լևոն Արոնյանի կամ էլ շախմատի ֆեդերացիայի կողմից, սակայն այն չի էլ հերքվել։ Դրան զուգահեռ պետք է նկատենք, որ Արոնյանի վաղամե ռիկ կինն աչքի էր ընկնում իր ՝ ՀՀ-ի հանդեպ

յուրօրինակ սիրով եւ չնայած հայ չէր, բայց տիրապետում էր լեզվին, Հայաստանում հրապարակում նույնիսկ շաբաթաթերթ։ Նկատենք, որ Լեւոն Արոնյանը Սերժ Սարգսյանի սանիկն է ու նրա այս քայլը ապ տակ է նաեւ Սերժ Սարգսյանին։ Լևոն Արոնյանն

առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ, «Ազատությաուն» ռադիոկայանին ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: «Ես իր հետ երեկ խոսել եմ, ասաց՝ «այս 2 օրը գրառում կանեմ», այլ տեղեկություն ինքս էլ չունեմ», – ասել է Լպուտյանը։