Եթե չեմ սխալվում, Արցախի 4 նախագահներից 2-ը բնակվում են Երևանում, հիմա ճիշտ ժամանակն է, որ… Նորայր Նորիկյանի ԿԱՐԵՒՈՐ գրառումը

Նորայր Նորիկյանիր իր ֆեյսբուքյան էջում գրել է. Վերադարձե՛ք Արցախ: Եթե չեմ սխալվում, Արցախի չորս նախագահներից երկուսը բնակվում են Երևանում: Արցախի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտոնանկությունից հետո տեղափոխվել եւ շարունակում են տեղափոխվել եւ նաև բնակություն հաստատել Երևանում: Հիմա ճիշտ ժամանակն է դուք Արցախ վերադառնալու:

Վերադարձե՛ք Ձեր երեխաներով եւ թոռներով, փորձե՛ք նոր շունչ հաղորդել մեր Արցախին, իրականացրե՛ք ներդրումներ եւ շենացրե՛ք Արցախը, հու՛յս տվեք Արցախում ապրող մեր հայրենակիցներին, հասկացրե՛ք Ձեր ներսի եւ դրսի բոլոր մեծ ու փոքր ընկերներին, դաշնակիցների՛ն, բարեկամների՛ն, մեր թշ նամիների՛ն, Ադրբեջանին հատկապես հասկացրե՛ք, որ Արցախը չի ընկել,

որ Դուք կրկին Արցախի տե՛րն եք, հայրենատե՛ր եք, որ Արցախը հավերժ հայկական է եղել եւ հավերժ կմնա հայկական, ու Ձեզանից յուրաքանչյուրն ամեն ինչ կանի Արցախի վերածննդի համար: Ի դեպ, սա լավագույն պատասխանը կլինի բոլորին՝ ներսում եւ

դրսում, լավին եւ վատին, որ Արցախն ապրելու է, որ Արցախը վերականգնվելու է ու Արցախը շտկելու է իր մեջքը: Անձամբ ինքս անկեղծորեն արժանին կմատուցեմ Ձեզ յուրաքանչյուրիդ, անկախ նրանից, թե Ձեզանից յուրաքանչյուրի նկատմամբ ինչպիսի ընկալում ունեմ ես հիմա: Արե՛ք այդ քայլը, նո՛ր շունչ եւ ոգի հաղորդեք Արցախին, նո՛ր կյանք տվեք Արցախին: Կանե՞ք… Հ.Գ. Ես

Խորապես համոզված եմ, որ ճակատագրական այս ժամանակահատվածում բոլոր արցախցիները պետք է վերադառնան Արցախ, այդ թվում նաև Հադրութից տեղահ-անվածները, Շուշի քաղաքի մեր հայրենակիցները, իսկ մենք ազգովի պետք է կարողանանք հնարավորինս արագ

նորմալ եւ հնարավորինս բարեկեցիկ պայմաններ ստեղծել նրանց համար՝ Արցախում հարատև ապրելու ու Արցախը հավերժ հայկական պահելու համար… Արցախը հնարավոր է պահել հայկական միայն եւ միայն այնտեղ ապրելով: Հողը պահում են այդ հողի վրա ապրող մարդիկ: