Արծրուն Հովհաննիսյանը տեղափոխվել է հիվանդանոց. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Արծրուն Կարապետի Հովհաննիսյան (հունվարի 30, 1980, Ցողամարգ, Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ), ՀՀ ՊՆ մամուլի նախկին քարտուղար (2012-2020), ռազմ ական վերլուծաբան-փորձագետ: 2020 թվականի մարտ ամսից մինչև հուլիս ամիսը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ) Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ

Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի, իսկ նույն թվականի հուլիս ամսից՝ ՀՀ ՊՆ կադրային եւ ռազմ ակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը արդեն:
armeniasputnik.am-ը գրում է. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գտնվում է Երևանի

հիվանդանոցներից մեկում։ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակն այսօր վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա մտերիմներից մեկը։

«Սիրտն է վատացել։ Այս պահին նրա վիճակը կայուն է։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ»,– ասաց մտերիմը։ Հիշեցնենք, որ Արծրուն Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել էր նաև նոյեմբերի 9-ին։ Այն ժամանակ տեղեկություններ տարածվեցին, թե նա սրտի կաթ ված է ստացել, սակայն ավելի ուշ պարզվեց, որ ճնշման տատանումներ էր նա ունեցել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *