ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիտալի Բալասանյանը հանդես է եկել ԿԱՐԵՒՈՐ հայտարարությամբ

Արցախի Հանրապետության անվ-տանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել.
Խոսակցություններ են պտտվում այն մասին, իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածծնդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ, ես հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդպիսի լուրերը: Մի քանի լրատվամիջոցներում ու

սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշ-տպանության բանակը կազմալուծվելու է ու ըստ այդ լուրերի տրամաբանության Արցախի Հանրապետության սահմանների պաշ տպանության կազմակերպում այլևս չի լինելու: Այս կապակցությամբ ես ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ Արցախի Հանրապետության պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային

հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցովերով` հենց մեր սահմանների պաշ տպանության նպատակով իհարկե: Հասարակության որոշ շրջանակներում մտավա խություն կա, թե օրինակ Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղը առաջիկայում կբնակեցվի ադրբեջանական ընտանիքներով: Խոսակցություններ են շրջանառվում նաեւ , թե

մասնավորապես Ստեփանակերտի առեւտրային կետերում ադրբեջանցիները կատարում են իրենց գնումներ: Հավաստիացնում եմ, որ նման խոսակցությունները զուրկ են իրական որեւէ հիմքից:
Մանրամասները՝ տեսանյութում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *