ԲԱՑԱՌԻԿ մանրամասներ ընդդիմության առաջնորդների հանդիպումից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր կուսակցությունների 6 առաջնորդները փետրվարի երկուսին ի վերջո հանդիպեցին:
Այդ հանդիպումը կայացավ ուշ երեկոյան՝ տեւելով մոտ երկու-երեք ժամ: «Ժողովուրդ» օրաթերթին հանդիպումից ու քննարկված հարցերից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ

Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղթելյանը ու Գագիկ Ծառուկյանը: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման հիմնական թեման նորից եղել է հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցել թե չմասնակցելու հարցը, ու այդ առումով գլոբալ փոփոխություններ կրկին չեն եղել, որովհետև այդ հանդիպումից հետո էլ ուժերն

իրենց կարծիքին են մնացել: Բանն այն է, որ, օրինակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ ասել է, թե, ամեն դեպքում, նա միայնակ է գնալու արտահերթ ընտրությունների, Արթուր Վանեցյանը կողմ է մի քանի կուսակցություններով

ընտրություններին մասնակցելուն, իսկ, ահա, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն էլ առհասարակ դեմ է մասնակցել արտահերթ ընտրություններին, եթե այդ ժամանակ իշխանության լինի Նիկոլ Փաշինյանը: «Դաշնակցությունն» եւ Ռոբերտ Քոչարյանն էլ

միասնական պայ-քարի կողմնակից են: Նկատենք, որ հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ նրա մասին, որ պետք է առաջիկայում ակտիվացնել փողոցային պայ քարը, հանրահավաքները ու պետք է ավելի ակտիվանալ: Միեւնույն ժամանակ շատ մանրամասներ հանդիպման ժամանակ չեն քննարկվել նրանք, քանի որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մեկներ Մոսկվա, ու այնտեղ եւս հանդիպումներ

պետք է անցկացվեին: Միեւնույն ժամանակ Վազգեն Մանուկյանը շարունակում է մնալ ընդդիմության միասնական թեկնածուն, ու նրան չեն ցանկանում նեղացնել: Այսինքն՝ կարելի է ասել, որ ընդդիմադիր ուժերը դեռ կոնսենսուսի չեն հասել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում