Ջալալ Հարությունյանը արդեն նոր պաշտոն ունի… Բարի ծառայություն

Factor TV-ին գրել է. Արցախի Պաշ տպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշ-տպանության նախարարության ռազ-մական վերահսկողական ծառայության պետ: Այս Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։ Հիշեցնենք,

որ մինչ այդ Հայաստանի Հանրապետության ՊՆ ռա զմական վերահսկողական ծառայության պետը գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն էր, որը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել 2020-ի նոյեմբերի տասնութին։ Նա այդ պաշտոնին էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով։ Հիշեցնենք, որ Հարությունյանը 1992 թվականի նոյեմբերի 5-ից

ծառայում է Պաշ տպանության Բանակում։ 1992-2016 թվականներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՊԲ-ում՝ լինելով պաշ տպանական շրջանի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, միավորման հրամանատար։ 2016 թվականի հունիսի 14-ին Բակո Սահակյանի հրամանագրով Ջալալ Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշ տպանության բանակի N զո րամասի հրամանատար։ 2018

թվականի դեկտեմբերի 14-ին ԱՀ նախագահի հրամանագրով նա նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ: 2020 թվականին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշ տպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշ տպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *