Իսկ ադրբեջանական իշխանությունը գիտի, որ Անուշ Բեղլոյանը իրեն խաբել է, երբ ասել է, թե… Նաիրի Հոխիկյանի գրառումը

Նաիրի Հոխիկյանը գրել է՝ Ես հասկանում եմ Հայաստանի այն քաղաքական գործիչներին, այդ թվում նաև վարչապետին, որոնք հրապարակային խոսքում կամ բանակցությունների ժամանակ մի կողմ են թողնում ազգային եւ պետական արժանապատվությունը՝ կուլ տալով Ադրբեջանի կողմից նվաս-տացումներ, շողոքորթում են թշ նամուն, խոստանում թույլ չտալ Հայաստանում ռևան-շիստական

գաղափարների աճ։ Հասկանում եմ նաև, որ այդկերպ ՀՀ իշխանությունը փորձում է կայունություն ապահովել իր աթոռի համար՝ դա ներկայացնելով որպես ինքնազ ոհաբերություն հանուն հայ գե րիների։ Հասկանում եմ, բայց ես դա չեմ ընդունում։ Ինչո՞ւ։
Ադրբեջանը ու Թուրքիան այնպիսի երկրներ են, որոնք հար ձակվում են այնքան ժամանակ, քանի դեռ դու նահանջում ես։ Ինչքան

նրանք նվա ստացնեն Հայաստանի իշխանությանը ու չստանան համարժեք պատասխան, այնքան երկար շարունակելու են պա տանդ պահել հայ գեր իներին ու շարունակելու են նվա ստացումները։ Մեր թշ նամին բո րենու արժեքային համակարգ ունի միայն։ 1 անգամ

ձայնդ բարձրացրու, արժանապատվություն ցուցաբերիր, անմիջապես դադարեցնելու է վայրահ աչությունը։ Վա խենում եք, թե մեր գե րիների նկատմամբ դա-ժան կլինե՞ն։ Ոչ մի դեպքում։ Դաժ ան են հիմա, երբ տեսնում են Հայաստանի կողմից 0 պետական մտածողություն։ Թույլի ու վա խկոտի հետ չեն բանակցում, այլ միայն ծաղրում են նրան, չեն վստահում։ Վստահության

առումով․ ադրբեջանական իշխանությունը գիտի՞, որ ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը իրեն խաբել է՝ վստահեցնելով, թե Հայաստանում պետական մակարդակով չկա ռև անշիզմ։ Փետրվարի երեքին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում

պատգամավորը հայտարարել է, թե մենք հետ ենք բերելու մեր հողերը, ավելին՝ բավական ծաղրել է ադրբեջանցիներին։ Գիտե՞ն այդ մասին պատգամավորի ադրբեջանցի գործընկերները, թե՞ Բեղլոյանը լրագրողներին դա պատմելիս խնդրել է, որ թաքուն պահեն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *