ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս. բացահայտվել է ապօ րինի խաղատուն

shantnews.am-ը գրել է՝ Քր եական ոստիկանության գլխավոր վարչության կոռ ուպցիոն ու տնտեսական հան ցագործությունների դեմ պայ քարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, այն մասին որ Երևանի «Հոլիվուդ» անվամբ թաղամասում` վարձակալության հանձնված առանձնատներից մեկում, գործում է ապ օրինի խաղատուն, որտեղ և կազմակերպվում են «պոկեր» տեսակի շահումով խաղեր։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից՝ օպերատիվ տեղեկությունների հիման վրա փետրվարի երեքին ՔՈԳՎ կոռ ուպցիոն ու տնտեսական հան ցագործությունների դեմ պայ քարի եւ հատուկ նշանակության

վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկեցին համալիր օպերատիվ-հետախ ուզական միջոցառումներ։ Պարզվեց, որ առանձնատունը փաստացի վարձակալած անձինք, առանց որևէ պետական գրանցման եւ հատուկ թույլտվության՝ լիցենզիայի, կազմակերպել են «պոկեր» տեսակի շահումով խաղեր՝ մասնակցողներին վաճառելով 1000, 5000 եւ 25000 դրամին համարժեք

խաղաքարեր։ Բացի դրանից՝ վարձու խաղարկողների միջոցով մասնակիցների յուրաքանչյուր շահումից կատարվել են հինգ տոկոսի չափով գանձումներ՝ հօգուտ կազմակերպիչների։ Ապօ րինությունների հետևանքով առնվազն պետական տուրքի չափով պետությանը պատճառվել է հինգ միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են նաև խաղատնային բազմատեսակ

պարագաներ։ ՔՈԳՎ բերման ենթարկված խաղերի կազմակերպիչ ու մասնակից անձանց խուզարկությամբ հայտնաբերվել են խաղասրահում շրջանառելու համար նախատեսված խոշոր չափի գումարներ, մար իխուանայի նմանվող զանգված, կաթուցիչ, դա նակ ու այլն։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռ ուպցիոն ու տնտեսական հան ցագործությունների դեմ պայ քարի վարչությունոմ հարուցվել է քր եական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն։
Տեսանյութ՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *