Տուն կորց րած արցախցի, ցուցարար, լրագրող, կուսակցական ու հիմա էլ բժիշկ. ո՞վ էր Կառավարության շենքի դիմացի “բժիշկը”

Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ-ական երիտասարդները ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանց միացան սպիտակ խալաթներով մի քանի աղջիկներ՝ դատարկ հաշ մանդամի սայլակով. «Նրանց հետ եկած կինն ասաց՝ «Կանչ ենք ստացել ներսից,

գալու ենք մեր հի վանդին տանենք գժա-նոց: Նո պա է, պետք է շուտ ժամանակին հասնել: Շեղում ունի, ասել են եկեք շուտ հասեք, նո պա է իր մոտ»,-ասաց նա՝ հավելելով, որ խոսքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է: “Հայք մեդիան” գրել է՝

Ճանաչեցի՞ք. Մեքենաների տակ ընկնող, ցուցարար, լրագրող ու այսօր արդեն բժիշկ Սեդա Մակարյանն է։ Հայտնի “ունիվերսալ Սեդան” այն փողոց փակողներից է, ով որ հանդես էր գալիս հայտարարություններով, իբրև Արցախում տուն է կոր ցրել։ Կարճ ժամանակ անց բացահայտվեց, որ Սեդան Արցախում տուն չի էլ ունեցել։ Ավելին՝ Սեդան հյդ անդամ է, համատեղությամբ լրագրող է,

ով առնվազն վերջին տաս տարիներին մշտապես բնակվել է Երևանում։ Այսօր Սեդան եկել է Կառավարության շենքի դիմաց ցույցի արդեն բժիշկի հագուստով ու դիմակով։ Տուն կորց րած Արցախցի, ցուցարար, լրագրող, կուսակցական ու հիմա էլ բժիշկ Սեդա Մակարյանը դեռ երկար կզարմացնի իր կերպարանափոխություններով.