Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բանագնաց են ուղարկել Նիկոլ Փաշինյանի մոտ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ շաբաթ կամ կիրակի իշխանության ներկայացուցիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Աղվերան են մեկնելու: Վարչապետն իր թիմին կմիանա կիրակի օրը: Ըստ մեր տեղեկությունների՝ գլխավոր թեման լինելու է ՀՀ ԱԺ ար տահերթ ընտրությունների անցկացումը: Մեր Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ երկրորդ ու

երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանը «բանագնաց» են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` կապված արտահերթ ընտրությունների հետ: Նախագահների նպատակն է կոնկրետ ընտրությունների օր որոշել: Նրանց կողմից ուղարկած

բանագնացն այսօր շատ երկար Փաշինյանի հետ հանդիպում-քննարկում է ունեցել նա ներկայացրել Սարգսյանի ու Քոչարյանի պահանջները: Դրանից հետո արդեն որոշում է կայացվել հանդիպել ամբողջ թիմով, քննարկել եւ որոշում կայացնել: ArmLur.am-ի

տեղեկություններով՝ օրակարգում կլինի նաև էթիկայի հանձնաժողովի ստեղծումը, սակայն գլխավոր հարցը` ընտրությունների գնալու թեման է միայն: Թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ ինչ եզրահանգման կգա իշխանությունը, դժվար է ասելը, որովհետև թիմի ներսում տարբեր դիրքորոշումներ կան այդ հարցի վերաբերյալ: Դրա համար, իշխանությունը որոշել է 2 օր տրամադրել այդ հարցին լուծում գտնելու համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *