Քոչարյանը Մոսկվայում հանդիպելու է ռուսական էլիտայի հետ. Ի՞նչ են ծրագրել ընդդիմադիր լիդերները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր քաղաքական լիդերների 2-րդ հանդիպումն է պլանավորվում: ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մինչև փետրվարի ութը Մոսկվայում տարբեր հանդիպումներ ունենա ռուսական էլիտայի հետ, որից հետո կվերադառնա արդեն Հայաստան: Նախօրեին լիդերների հանդիպման ժամանակ քննարկվել է այն

հարցը, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձից հետո միայն կսկսեն կոնկրետ պլաններ գծել արդեն, ինչի համար կլինի նոր հանդիպում, բայց նույն կազմով: Հիշեցնենք նաև, որ նախօերին կայացած հանդիպմանը ներկա են եղել նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը,

Ռոբերտ Քոչարյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը ու նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հստակեցված է միայն այն, որ փետրվարի քսանից ակտիվ գործողություններ են սկսելու իրականացնել ընդդիմադիրները՝ պահանջելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Բայց ինչքան էլ որ ընդդիմությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը դեռ որևէ կոնկրետ որոշում չունի ընտրությունների առումով, միայն կիսաձայն հասկացրել է, որ հունիսի վեցին, հնարավոր է, լինեն նոր ընտրություններ: Նույնիսկ դա, սակայն, վերջնական չէ դեռ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *