4rd.am-ը գրել է՝ Ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ գեներալի կոչում հիմա ստանում են նույնկերպ, ինչպես որ Հոլիվուդում սկսնակ դերասանուհիները ռեժիսորի մոտ դեր: Ես ճի՞շտ եմ հասկանում, որ նորընծա գեներալիտետը պարզապես հրշեջ կայանին կից թատերական խմբակ է: Կլուբնիկը, մայկա-տռուսիկը եւ բունկեռի մեջ Աննայի
բարոյական աջակցությունը՝ ահա հենց սրանով էր Նիկոլը վերականգնում Ադրբեջանի հետ ռա զմատեխնիկայի հավասարակշռությունը»: «ՉԻ». Ինչպես հայտնի է, Ռուբեն Մխիթարյանը շատ սերտ կապեր ունի փեսա Միքայել Մինասյանի հետ: Նա է նկարահանում Միշիկի՝ համացանցը ցն ցող տեսանյութերը: Այնպես որ, շատ տեղին կլինի մենք էլ մի քանի հռետորական հարցեր տանք իրեն: Ճի՞շտ ենք
հասկանում, որ պահածոների դատարկ տարաներով էիք պահպանում Ադրբեջանի հետ ռա զմատեխ նիկական հավասարակշռությունը: Ճի՞շտ ենք հասկանում, որ մեր բանակի գեներալիտետի շքեղ դղյակները իրականում ինժեներական կառույցներ էին ու մարմարից էին կառուցվել, որպեսզի ադրբեջանցիները ապակողմնորոշվեն: Ճի՞շտ ենք հասկանում, որ սահմանից Երևանի փողոցներ զո րք
տեղափոխելը Քոչարյանի ու Սարգսյանի ռա զմական տաղանդի ապացույցն է: Ճի՞շտ ենք հասկանում, որ այդ հրամանը իրականացրած գեներալները որևէ բարոյական առավելություն չունեն Ծերեթելու աշխատավորների հանդեպ: Իսկ Ճի՞շտ ենք հասկանում, որ Միքայել Մինասյանը ի վիճակի չէ հասկանալ, թե որ գործողություններն եւ անգործությունն էր մեր պարտությունների պատճառը: