Շատ մարդիկ բողոքում են փողի պակասից, կամ գործ չունենալուց կամ քիչ աշխատավարձից, սակայն չեն մտածում, թե… Նարեկ Սարգսյանի կարևոր գրառումը

Նարեկ Սարգսյանը իր էջում գրել է՝ Շատ մարդիկ բողոքում են փողի պակասից, կամ գործ չունենալուց կամ էլ քիչ աշխատավարձից: Էդ բողոքի մեջ մեծ ճշմարտություն կա իհարկե, քանի որ Հայաստանում աշխատավարձերը ողո րմելիորեն ցածր են: Սակայն դա ամբողջ ճշմատությունը չէ: Եթե դու գործ չունես, ապա նշանակում է դու շատ ժամանակ ունես ու կարող ես քո որակավորումը

բարձրացնել: Արդյո՞ք դու ամեն օր դառնում ես ավելի լավ մասնագետ, քան դու դրա նախորդ օրը: Արդյո՞ք դու կատարելագործվում ես, արդյո՞ք դու փնտրում ես: Հայաստանում մի կողմից գործ չկա, մյուս կողմից լավ մասնագետ գրեթե չի էլ ճարվում՝ որ

բնագավառը վերցնես: Եթե լավ մասնագետ է, ուրեմ զբաղված է: Ով ազատ է՝ բանի պիտանի չի: Իհարկե ոչ միշտ, սակայն հաճախ էսպես է: Ուստի «Գործ չկա», կամ «Փողը քիչ ա» ասելու հետ միգուցե պետք է ինքդ քեզ նայես, թե դու ինչի՞ ես ընդունակ: Եվ

ամենակարևորը՝ ի՞նչ ԱՎԵԼ ունակություններ ունես հիմա, քան երեք ամիս առաջ՝ ինչքա՞ն ես զարգացել: Եթե նույն տեղում ես, ուրեմն փողի պակասության մեջ քո մե ղքը առնվազն նույնքան է, ինչ պետության մե ղքը: Իսկ մարդ էլ կա ասում ա. «Ո՛չ մի գործ չկա, ի՞նչ անեմ», հարցնում ես. «Իսկ դու ի՞նչ կարաս անես», ասում ա. «Ոչ մի բան»: Դե բա ուրեմն դու հենց քո գործով էլ զբաղված ես: Էլ ինչի՞ց ես բողոքում դու:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *