Ես ձեր դա տաստանին լինելու եմ ներկա… Սիլվա Կապուտիկյանը իր այս բանաստեղծությամբ Ռոբերտ Քոչարյանին է վերադարձրել իր շքանշանը. Սա պարզապես կարդալ է պետք

Ռուբեն Կարոյանը իր էջում գրել է՝ Այս տողերը Սիլվա Կապուտիկյանը գրեց 2004թվականի ապրիլին, երբ իրավապահները աննախադեպ դաժա նությամբ ցրեցին ընդդիմադիրների խաղաղ ցույցը, նախագահ Քոչարյանի նստավայրի դիմացից։ Սիլվա Կապուտիկյանն այս բանաստեղծությամբ

վերադարձրեց նախագահին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով պարգևատրվել էր 1998 թվականին, նույն նախագահից, ասելով, թե «Դա իմ հոգու ճարահատ ճի-չն եմ համարում՝ ընդդեմ այս անարդարությունների»։ Քոչարյանի պատասխանը չուշացավ․ «Ուղղակի ափսոսանք եմ հայտնում: Եթե ինքը չլիներ, ավելի կոշտ պատասխան կտայի»։

ԱՊՍՏ ԱՄԲՈՒԹՅՈՒՆ Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մե-ռնում, Եվ իմ չմե-ռնելը տևելու է շատ երկար, Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում, Ես ձեր դա-տաստանին պետք է լինեմ ներկա: Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար, Առաջնորդներ չնչին եւ կեսկատար, Ստ-որ ձեր տեսակին ստորոտն էր հարմար,

Դուք եղ-ծությամբ, ստով հասաք կատար:
Մտքի ընտրյալներին դուք դարձրիք ծառա Ու դարձրիք պատ-անդ, հլու ընտրազանգված,
Մի պարկ փուտ ալյուրով մարդկանց խիղճը առաք, Դուք` փչացած վաղուց` փչացրեցիք նրանց: Ու լլկեցիք հոգին եւ փշրեցիք նորից
88-ի հրաշք ժողովրդին. Ստիպեցիք լքել հայրենիքը, որին Ար-յուն էին տվել, կյանք ու որդի:

Իսկ նա, որ ստրուկին ճզմեց իր մեջ, ելա՛վ,
Հանուն պատվի, պարտքի, եկավ հրապարակ, Զոր-քով, փշ-ալարով շուրջկալեցիք նրան Ու ջանացիք ջար-դել ոտքերի տակ… Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն, Ցեխերի մեջ ընկած մագաղաթյա մատյան, Կախա-ղանի սյունից կախված անկախություն, Մեր լույս երազների խավարակուռ պատյան: Ես ի՞նչ, ի՞նչ խոսքերով նզո-վք կարդամ ու սաստ,

Ձեզ, որ խուժդուժ կարգերն այս երկնեցիք, Ուր դուք դարձաք հեծյալ, ժողովուրդը` գրաստ, Օտարի դուռն ընկած մի մուրացիկ:
Եվ ես հայ բանաստեղծ, ի՞նչ սև բախտի արժանացա, Որ նզ-ովքի խոսք եմ ասում… հային. Հզոր ճախրից հետո այս անկումը տեսա Եվ ապրեցի օրերն այս դի-վային: Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մե-ռնում, Իսկ թե — անե-ծք վերին — մնաք ինձնից երկար,
Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերե-զմանում,
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա… Սիլվա Կապուտիկյան

Սիլվա Կապուտիկյանը իր շքանշանը վերադարձնելիս, իր նամակ հայտարարությունում գրել էր․ Ես, 1999 թվականին, ծննդյանս 80-ամյակի առթիվ հենց այդ ձեռքից ստացել եմ «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան: Հետագա տարիներին Ռոբերտ Քոչարյանի ամեն մի ազգավնաս քայլի ժամանակ, ցանկացել եմ ետ վերադարձնել այն: Ապրիլի 12-ի ող բերգական գիշերից հետո այլեւս երկմտելու տեղ չի մնացել հաստատ: Ուստի ես խորին ցա-վով եւ սուրբ Մեսրոպի հանդեպ անմեղ-մե ղավորի անորսալի զգացողությամբ ետ եմ վերադարձնում ստացածս այդ շքանշանը, իմ այս քայլը համարելով հայ մտավորականի ցա սման ու բող-ոքի արտահայտություն ստեղծված արգահատելի կացության դեմ: Վերջում ուզում եմ ասել հետեւյալը: ՀՀ-ում, ԱՀ-ում, Սփյուռքում

ապրող ամեն մի հայ գիտակցում է, որ օր օրի ատամները ս-րող թշ նամուն հիմնավորապես դիմակայելու համար այս պահին առավել է կարեւոր երկրի իրավիճակի կայունությունը, պետության ամրությունը: Բայց զե նքով եւ բ ռնություններով ձեռք բերված կայունությունը երեւութական է, հղի՝ վա տթարագույն հետեւանքներով: Չի կարող իրական կայունություն լինել մի երկրում, որտեղ կա այսպիսի անջրպետ պետության ղեկավարի ու ժողովրդի միջեւ, կուշտուկուռ դղյակների եւ կիսաք աղց հյուղակների միջեւ, որտեղ որ տիրում է փոխադարձ ատե լության մթնոլորտ, որտեղ Ռոբերտ Քոչարյանի վարած հաշվենկատ, հուսալի հենարան ստեղծելու

նպատակով ամեն մի փոքր եւ մեծ պաշտոնավայրում համերկրացի գլխավոր ունենալու անհեռատես քաղաքականության հետեւանքով երկատվել, մաս-մաս է եղել հայաստանցիների եւ արցախցիների միասնական ոգին, որի առջեւ ընկրկեց բազմապատիկ զի-նված թշ-նամին, եւ որի շնորհիվ նվաճվեց անառիկ Շուշին: Պարոն Քոչարյանը, եթե իսկապես մտահոգ է մեր հայրենիքի ճակատագրով, եթե ուզում է, որ վերականգնվի մեր ժողովրդի 2 հատվածների՝ 88 թվականին հրաշքներ գործող միասնականության ոգին, պետք է հեռանա քաղաքական ասպարեզից: Ուրիշ ելք չկա պարզապես: Սիլվա Կապուտիկյան տասնչորս ապրիլի, 2004թվական, Երեւան