Ամերիկան վերադառնում է Կովկաս. Ի՞նչ սպասել սրանից

1in.am-ը գրել է՝ Ամերիկան վերադառնում է՝ պետքարտուղարությունում արտաքին քաղաքականության թեմայով ծրագրային ելույթի ժամանակ այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ը բացում է մի նոր դարաշրջան: Բայդենը հայտարարել է նաև այն մասին, որ այլևս չի լինելու նահանջ Ռուսաստանի ագր եսիվ քաղաքականության եւ նկր տումների դեմ, ու Մոսկվան կստանա իր նկ րտումներին համարժեք ու նաև կոշտ արձագանք: Բայդենն Ամերիկան նաև Կովկա՞ս է

վերադարձնում: Սա երևի առանցքային հարցերից մեկն է, որ հուզում է Հայաստանին ու թերևս ամբողջ հայությանը ընդհանրապես, որի համար կարևոր է ՀՀ-ի և ԱՀ ճակատագիրը: ԱՄՆ նահանջը Կովկասից բերեց Արցախի դեմ պատ երազմի ծանրագույն հետևանքի: Մյուս կողմից՝ ներկայումս գլխավոր հարցը այն է, թե ԱՄՆ վերադարձի դեպքում ինչ տրամաբանությամբ է նա վերադառնում: Արդյոք վերադառնում է Կովկասում հաստատված նոր սահմանները փոխելու համար, վերափոխելո՞ւ ռա զմավարությամբ, թե՞ առկա սահմանների

շրջանակում ուղղակի ուժերի ու դերերի հարաբերակցություն փոխելու նպատակով: Այդ հարցի պատասխանը կարևոր է ռե գիոնալ ռազ մաքաղաքական հեռանկարի ու նաև դրա համատեքստում էլ հայկական քաղաքականության համար արդեն: ԱՄՆ-ն իր ազդեցությունը տարածելու է նո՞ր սահմաններով Կովկասում, թե՞ իր ազդեցության տարածումը պատկերացնում է ոչ այն սահմաններով, որոնք որ Թուրքիան գծեց ու Ռուսաստանին պարտադրեց արդեն արցախյան պատ երազմի միջոցով: Ինչպես է վերաբերվելու Բայդենի վարչակազմը Իրանին, իրանական միջ ուկային խնդրին, ինչպես նաև Իրանի ռեգիոնալ դերին: ԱՄՆ նոր վարչակազմի համար Իրանի հյուսիսային

սահմանում թուրք-ահաբե կչական ներկայությունը ընդունելի՞ է, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա ի՞նչ պատկերացում կա, կամ այդ ներկայությունը չեղարկելու ի՞նչ հնարավորություն եւ հեռանկար: Հարցերը իսկապես շատ են՝ կապված Ամերիկայի վերադարձի ու նաև դրա հնարավոր էֆեկտի կամ մար տահրավերների հետ: Մի բան կասկածից վեր է, որ այդ վերադարձը այդուհանդերձ օգտակար է

լինելու Հայաստանի համար, սակայն միևնույն ժամանակ այդ օգտակարությունը շոշափելու համար պահանջվելու է հայ-ամերիկյան հարաբերության ուղղությամբ շատ խորքային աշխատանք: Իսկ որքանո՞վ է հնարավոր այդ աշխատանքը՝ հաշվի առնելով Ռուսաստանի հնարավոր վերաբերմունքը՝ հատկապես, երբ Բայդենը խոստանում է ավելի կոշտ քաղաքականություն հենց Մոսկվայի հանդեպ: Մյուս

կողմից՝ այդ կոշտության նպատակը կարող է լինել ի վերջո Կրեմլին գործակցության, գործընկերության դաշտ բերելը, ինչը Հայաստանի համար խիստ ցանկալի ու երևի ռեգիոնալ ամենաբարենպաստ կամ էլ շահեկան դասավորությունն է: Ամբողջ հարցը այն է, որ պետք է բավականին համապարփակ գնահատել, թե կարճաժամկետ առումով ՀՀ-ի համար ինչ ռի սկեր են առկա Ռուսաստանի դեմ Բայդենի կոշտ քաղաքականության դեպքում: Ունի՞ Հայաստանը դրան դիմանալու ռեսուրս, մինչ այդ քաղաքականության ճն շմանը չի դիմանա ռուսական համակարգն եւ կհրաժարվի մեծապետական բար դույթից ու ԱՄՆ-ի հետ դիմակայության քաղաքականությունից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *