Առաջիկա օրերին Հայաստանում հնարավոր է թույլ և միջին ուժգ նությամբ երկրш շшրժեր. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հիշեցնենք, որ Փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից հինգ կմ դեպի հյուսիս-արևելք, տասը կմ խորության վրա, գրանցվել էր 4.7 մագնիտուդով երկրш շшրժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 6-7 բալ: Այն զգացվել էր Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժ-գնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու ու Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում` 4-6 բալ ուժ-գնությամբ, իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ ուժ-գնությամբ։

Սեյսմիկ մոնիթորինգի ազգային դիտացանցի վերջին տվյալների համաձայն, նախքան տեղի ունեցած երկրш շшրժը, անոմալ դրսևորումների քանակը բավականին մեծացել էր։ Դրանք դեռ ավարտված չեն։ Հաշվի առնելով վերը նշվածը, կարելի է եզրահանգել, որ Հայաստանի և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է դրսևորվել թույլ ու միջին ուժի

երկրш շшրժերի տեսքով: Միևնույն ժամանակ, ելնելով առկա տվյալներից, ուժեղ սեյսմիկ ցն-ցումների հավանականությունը փոքր է: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը շուրջօրյա ռեժիմով մոնիթորինգ է իրականացնում․ իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կհաղորդվի։ Հիշեցնենք նաև, որ այսօր՝ փետրվարի 6-ին տեղական ժամանակով ժամը 11:49-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:49-ին) Հայաստանի Հանրապետության ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային

ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ ու արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից չորս կմ հյուսիս-արևելք, օջախի տաս կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրш շшրժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնց ման ուժ-գնությունը կազմել է երկուսից երեք բալ: Երկրш շшրժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ՝ տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *