ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես Պուտինի ասած որևէ խոսքի չեմ հավատում և ասեմ, թե ինչու… Արամ Սարգսյան

24news.am-ը գրում է․ Անլուրջ է, երբ ոմանք ասում են՝ պատ երազմը հնարավոր էր կանգնեցնել, սակայն չարվեց։ Դավա ճանների փնտրտուքը երկիրը ներսից քան դելու ամենակարճ միջոցն է միայն։ Եղբայրս ասում էր՝ մեր ներսի ժանգը մեզ ուտելու է։ Մեզ ջհանդամ՝ երկիրն է ուտելու, եւ դա անում են մարդիկ, ովքեր պետության ղեկավարներ են եղել եւ նրանք հասկանում են, թե

խնդիրը որն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ «Այս պատ երազմը 3-րդ օրվանից փորձել են կանգնեցնել, պարզապես տեսել են, որ իրենց բանակի վրա ծախսած գումարներով հաղթելու ռեալ հնարավորություն ունեն եւ դա տարել են մինչև վերջ՝ պոկելու առավելագույնը։ 2016թվականին

ռուսները Սերժ Սարգսյանին ասել էին՝ յոթ շրջանը պիտի տաս։ Սերժ Սարգսյանը Ղարաբաղում ԱԺ անդամներին հավաքել ու ասել է, թե 7-ը տանք, ասել են՝ ոչ, ասել է՝ Ղարս-Ղարս երգը գիտե՞ք, ասել են՝ չէ, ասել է, թե Ստեփանակերտ-Ստեփանակերտն եք

երգելու։ Ուրեմն, Սերժ Սարգսյանից էլ էր կախված, այնպես չէ՞, որ տար սենց չէր լինի, չէ՞»,- ասել է Արամ Սարգսյանը։ Խոսելով գե րիների վերադարձի խնդրի մասին՝ Արամ Սարգսյանը նկատել է, որ քաղաքական դաշտը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքին խաղալիք չդառնալու համար պետք է ցույց տար, որ գե րիների հարցում միակամ են Հայաստանի ցանկացած իշխանության հետ՝

ընդդիմադիր լինելով հանդերձ: «Եթե Հայաստանի իշխանությունը Փաշինյանն էլ չէ, Սողոմոն Իմաստունը, Ծառուկյանը կամ Վանեցյանն էլ լիներ, էդ պարագայում էլ Ալիևը գե րիների նույն մեխանիզմը օգտագործելու էր։ Նիկոլ Փաշինյանից ավելի

շահագրգիռ մեկը չկա, որ գե րիները վերադառնան՝ իր քաղաքական շահերից ելնելով, քանի որ դա իր «աքիլեսյան գարշապարն» է, ինչն էլ նրանք օգտագործում են 17-ը՝ իշխանության գալու համար։ Էն, ինչ ինքը պետք է անի, դա անում է մաքսիմում»,- նկատել է նա։
Առավել մանրամասն՝ 24TV-ի տեսանյութում