ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական հատուկ ծառայությունները ինչպես իրականացրեցին Հոկտեմբերի 27-ը, նույն կերպ էլ իրականացրեցին… Շանթ Հարությունյանի ուշագրավ հայտարարությունը

2013 թվականին Կենտրոն հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդաշարի հաղորդումներից մեկի հյուրերն էին Ազգային Միացյալ նախաձեռնության համակարգող, Հայաստանի «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը, հասարակական -քաղաքական, կուսակցական գործիչ Անահիտ Բաղշյանը և լրագրող Հարութ Հարությունյանը: Հարցազրույց — բանավեճի քննարկման թեման Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի դեպքերն էին: Պետրոս Ղազարյանը Շանթի հետ զրույցը սկսեց Անահիտ Բաղշյանի հնչեցրած

վերջին թեզով, որ Հոկտեմբերի 27-ին զո հվեցին շատ վառ անհատականություններ, այնուամենայտնիվ, անհատականություններ, և արդյունքում մեր պետությունը կանգնեց լինել կամ չլինելու խնդրի առաջ. ինչու՞: Շանթ Հարությունյանը իր խոսքը սկսեց պայմանով, որ իր բառերից ոչինչ չեն մոնտաժելու, ապա ասաց, որ իր կարծիքով այս թեմայի քննարկմանը Անահիտ Բաղշյանի

մասնակցությունը ճիշտ չէ, որովհետև Անահիտ Բաղշյանը չի կարող օբյեկտիվ լինել (ինչպես գիտեք Անահիտ Բաղշյանի ամուսինը՝ Յուրի Բաղշյանը նույնպես սպ անվել է Հոկտեմբերի 27-ին): Շանթ Հարությունյանի խոսքով հոկտեմբերի 27-ին ռուսական հատուկ ծառայությունների միջոցով Հայաստանում գնդակա հարեցին պետության ղեկավարներին և դա ասել է հենց ռուսական հատուկ ծառայությունների գնդապետը, և այդ գնդապետի հայտարարությունից շատ չանցած նրան սպա նեցին, այսինքն՝ ըստ էության

հիշյալ գնդապետի խոսքերում եղել են ճշմարտություններ: Շանթը ընդգծում է, որ ռուսկան հատուկ ծառայությունները ինչպես, որ գնդակ ահարեցին պետության ղեկավարներին, որոնք իրենց լավագույն դաշնակիցներն էին, նույն կերպ էլ նրան գնդ ակահարեցին մարտի 1-ին հասարական, պայ քարող քաղաքացիներին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *