Մարդիկ ճաշակել են անփորձ մարդկանց աշխատանքի արդյունքները, հիմա ժամանակն է, որ… Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է մեծ քաղաքականություն. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

News.am-ը գրել է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է այնմասին, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ հիմա «հասկանալի ու ուժեղ անհատների» մեծ կարիք է զգացվում։ Ուստի նոր խորհրդարանական ընտրությունները երկբևեռ կլինեն ներկայիս իշխանության ու նրանց հակոտնյաների միջև։

«Մարդիկ ճաշակել են պոպ ուլզմի պտուղները, ճաշակել են նաև գունավոր հեղափոխությունների ու անփորձ մարդկանց աշխատանքի արդյունքները,-ասաց Ռոբերտ Քոչարյանը, -Ճոճանակը շարժվել է հակառակ ուղղությամբ, ու հիմա միանգամայն այլ կերպարների,

միանգամայն այլ թիմերի կարիք կա՝ պրոֆեսիոնալ ղեկավարների թիմի, կամք ունեցող մարդկանց, որոնք որ ունակ են ասել ճշմարտությունը` նայելով իրենց ընդդիմախոսների աչքերի մեջ։ Եվ Հայաստանի Հանրապետությունում այդպիսի թիմ կա»,–ասել է

Ռոբերտ Քոչարյանը։ Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրներն անժամկետ նստացույց են հայտարարել նույն պահանջով դա է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *