Ի՞նչ է կատարվել իրականում. գյուղացիները մանրամասներ են հայտնել միջադեպից

Aravot.am-ը գրել է. «Կապան-Ճակատեն ճանապարհով անցնող վարորդներից մեկը, ըստ տարածվող խոսակցությունների, երեկ՝ փետրվարի 5-ին կր ակել էր ադրբեջաներենով գրված «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա (ցուցանակը տեղադրված է ադրբեջանական կողմի հսկողության տակ գտնվող տարածքում – Ա․Դ․), որից հետո այսօր ադրբեջանցիները կտր եցին մեր գյուղացի Հարութի ճանապարհը»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասում է Ճակատեն գյուղի բնակիչ Ա․Մ․-ն ( չցանկացավ անունը

հրապարակել – Ա․Դ․)։ Aravot.am-ին մեր զրուցակիցը պատմեց, որ համագյուղացին ոչ մի բան չի արել նա, կոնֆ լիկտ չստեղծելով՝ դիմել է ռուս խաղաղապահներին։ Նրանց միջամտությամբ արդեն հարցը լուծվել է, ու Կապան-Ճակատեն ավտոճանապարհն հիմա անխափան գործում է արդեն։ Թե ո՞վ է կրա կել՝ պարզ չէ։ «Գուցե հենց իրենք են կրա կել՝ սադ րելով իրավիճակը, կամ

ինչ-որ անծանոթ, հաստատ մեր կողմերում ապրողները նման բան չէին անի»,-ասել է Ա․Մ․-ն։ Նշենք նաեւ, որ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ միջադեպից հետո ադրբեջանցիները փորձել են դիրքային փոփոխություն անել, սակայն ռուսները թույլ չեն տվել։ Ի դեպ, հիշեցնենք նաև, որ ադրբեջանցիները օրեր առաջ քայլում էին սահմանազատման

արդյունքում իրենց հսկողության անցած ճանապարհով, եւ երբ մեր անցորդներից մեկը հարցրեց, թե ի՞նչ եք անում այստեղ, պատասխանել էին՝ իրենց տարածքն է, կուզեն կքայլեն, կուզեն՝ կպառկեն։ Միջադեպի մանրամասները հասել էին ռուսներին, որոնք էլ ադրբեջանցիներին նախազգուշացրին՝ «խելոք մնալ ու չխախտել կանոնակարգը»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *