ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայրը եւ որդին մեկ օրվա տարբերությամբ են զո հվել․ Ինչ են պատմում Էդիկ եւ Արմեն Կարապետյանների հարազատները

Iravaban.net-ը գրել է՝ Արցախյան պատ երազմում անմա հացած Էդիկ Կարապետյանը ու Արմեն Կարապետյանը հայր ու որդի էին: 1 օրվա տարբերությամբ են զո հվել նրանք, որդին՝ Արմենը՝ հոկտեմբերի երկուսին է զո հվել, Ջաբրայիլում, հայրը՝ հոկտեմբերի երեքին՝ Քարվաճառում։ Էդիկ Կարապետյանը Արցախյան 3 պատե րազմների մասնակից է եղել: 1992 թվականից մինչև 1997 թվականը նա

եղել է Արցախում, մասնակցել է Լաչինի, Քարվաճառի ու այլ մար տերի: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ որ սկսվեց արցախյան արդեն 3-րդ պատ երազմը, նրա որդին՝ Արմեն Կարապետյանը այդ ժամանակ ժամկետային զինծառայող էր: Նա բանակ է զո րակոչվել 2019 թվականի հուլիսի տասներկուսին, նա ծառայել է Խնձորեսկում, զի նավարժություններ է անցկացրել Ջաբրայիլում: Էդիկ Կարապետյանը, երբ

արդեն իմացել է որդու դասընկերոջ՝ Էրիկ Սահակյանի մա հվան լուրը, որոշել է, որ այս պատ երազմին ևս ինքը պետք է մասնակցի պարտադիր։ Արցախ է մեկնել սեպտեմբերի 29-ին: «Տղաս զանգեց ասաց՝ մամ, ինչի՞ ա պապան գնացել, ախր դա իր պատ երազմը չի, 90-ականների պատ երազմը չի, հրա ցանով չի սա, սա լրիվ ուրիշ պա տերազմ է, ինքը չի հասցնի փախնի, եթե մի բան լինի»,-

պատմում է մայրը՝ Ալինա Կարապետյանը: Էդիկ Արմենի Կարապետյանը ծնվել է 1964 թվականի փետրվարի հինգին, Արմեն Էդիկի Կարապետյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 17-ին:
Տեսանյութ՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *