Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային սահմանը Վրաստանը բացեց. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային սահմանը Վրաստանը բացեց. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Iravaban .net կայքը գրել է, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից հայտնում են այն մասին, որ հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն այսօր ժամը 10։00-ից վերսկսել է իր սովորական աշխատանքը ու սահմանը հատելու

թույլտվություն ունեցող անձինք, Սադախլոյի անցակետից բացի, այսուհետև արդեն կարող են նաև օգտվել Բավրա-Նինոծմինդա անցակետից։ Բավրա-Նինոծմինդա Անցակետը գործելու է ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Նշենք նաև, որ

անցակետով բեռնատարների երթևեկն շարունակվում է իրականացվել շուրջօրյա ռեժիմով. նշենք նաև, որ մինչ այս էլ բեռնափոխադրող մեքենաների համար սահմանը բաց էր ։ Միաժամանակ տեղեկացնենք , որ Հայաստանի Հանրապետության

քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն վակցինացիայից հետո (ընդ որում երկու դե ղաչափ), իսկ արդեն Վրաստանի քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում միայն։