« Փաշինյանը թող երկուշաբթի օրը գա Սյունիք ու կտեսնի, որ… ». Գորիսի քաղաքապետի կոշտ խոսքը ուղղված Փաշինյանին

Lragir.am-ը գրել է. «Հողերը տվեց վարչապետ կոչեցյալը, մեր արյան գնով պահած հողերը… Որոտանից քսանվեց կիլոմետր ձգվող հողերը վերցրեց եւ նվեր տվեց թուրքերին, Շուռնուխի կեսը տվեց, ողջ ճանապարհահատվածը տվեց: Ինք մենակ տալիս է…» , – ասում է Գորիսի

քաղաքապետ Առուշ Առուշանյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ադրադառնալով Հայաստանի հարավային սահմաններին՝ մասնավորապես Գորիսում և հարակից գյուղերում տեղի ունեցող սահմանազատման անհասկանալի թեմային:

Հարցին, թե տեղյա՞կ է արդյոք ի՞նչ փաստաթղթի հիման վրա է տեղի ունենում տարածքների հանձնման գործընթացը, Գորիսի գյուղապետը պատասխանում է՝ տեղյակ չէ, իրենք որևէ փաստաթուղթ չեն տեսել. «Զինվորը տեղում է, ասեմ ավելին՝ պատրաստ է կռ իվ տալով պահի արյունով
վաստակած իր հողը, սակայն հրաման չեն տալիս: Հիմա պատկերացրեք, թե ինչ վիճակում է այստեղ ապրող ժողովուրդը…», – ասում է Առուշ

Առուշանյանը: Անդրադառնալով երկուշաբթի Փաշինյանի՝ Սյունիք կատարվելիք աշխատանքային այցին թեմային, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը պատասխանում է կարճ եւ կտրուկ՝ թող գա Սյունիք ու կտեսնի, թե ոնց իրան կդիմավորենք…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *