Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդեն պաշտոնապես հայտարարել է, որ ինքը վերադառնում է մեծ քաղաքականություն: Հրապարակ օրաթերթը գրել է՝ Dejavu թելեգրամյան ալիքը գրում է․ «@Tzhvzhik –ի կրեմլյան աղբյուրները
հայտնում են այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա այցի ընթացքում, ՌԴ իշխանությունները նախագահին են ներկայացրել ՀՀ-ի էկոնոմիկայի վերականգնման 5-ամյա մանրամասն ծրագիր: Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել են նաև
Հայաստանի մարզերի համար փորձագետների վերլուծություններ ու հստակ ներդրումային ծրագրեր արդեն յուրաքանչյուր մարզի համար: Նույն աղբյուրների համաձայն Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել են ծրագրեր հայկական բա նակի վերականգնման այդ թվում՝
Արցախի պաշտ պանության բանակի բարեփոխման, վերակառուցման տարբերակներ նաև: Հայ հասարակությանը այդ ծրագրերը կներկայացվեն արդեն նախընտրական փուլում: Այսպիսով, կարող ենք փաստել, որ առաջիկա ընտրությունները կվերածվեն ոչ միայն պո պուլիզմի ու իրավասության, այլև ՀՀի զարգացման՝ Ռուսաստանի ու Թուրքիայի տնտեսական մոդելների առճակա տման»: