Ողջունում եմ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության որոշումը, որովհետև… Փայլակ Ուռուսյանի գրառումը

Հիշեցնենք, որ հայտնի փաստաղթղի ստորագրումից հետո ՀՀ-ում ներքաղաքական կյանքը լարման մի նոր փուլ մտավ: Խորհրդարանական ու արտախորհարդարանական ուժերը միավարվել են և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նրան համարելով դավ աճան, ու ընդգծում են, որ պարտված ղեկավարը այլևս ի զորու չէ հավուր պատշաճի վարել բանակցային հետագա

գործողությունները, ուստի նրա հեռանալը այլընտրանք չունի: Արդյունքում սկսվեց խոսակցություններ շրջանառվել, որ 2021 թվականի հունիս-հուլիս ամիսների ամենայն հավանականությամբ կլինեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ, սակայն այսօր Իմ քայլը խմբակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ

քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, բացի այդ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը»

խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում։ Այս առթիվ Փայլակ Ուռուսյանը իր էջում գրել ՝ Ողջունում եմ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության վերջին որոշումը, որով դեմ են անցկացնել արտահերթ խորհրդական ընտրեւթյուններ։ Այո ճիշտ է, որովհետև հասարակության լայն շերտի կոցմից այդ պահանջը չկա։ Շատ ապրեք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *