Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դш տի է տվել Նաիրա Զոհրաբյանին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հայաստանի Հանրապետության ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դա տի է տվել ՀՀ ԱԺ-ի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դ տական

տեղեկատվական համակարգից։ Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 17-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դա տարանի դա տավոր Էդուարդ Ամալյանին։ Տիրան Խաչատրյանը պահանջում է հասցված վի րավորանքի համար հրապարակայնորեն ներողություն

խնդրել ու ոչ նյութական վնա սի փոխհատուցում մուծել։ ՀԺ-ին չհաջողվեց կապ հաստատել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ, իսկ ՊՆ-ից չմեկնաբանեցին՝ որն է հայց ներկայացնելու պատճառը: Չի բացառվում նաև, որ հայցի պատճառը

նոյեմբերի 27-ին Սոթքում լրագրողների հետ զրույցի ընթացքում Նաիրա Զոհրաբյանի արած հետեւյալ հայտարարությունը լինի. «Երեկ մենք լսեցինք ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին, այսօր ես նրան խորհուրդ եմ տվել ուսադիրները պոկել, իր՝ ԱՀ-ի հերոսի կոչումը տանել Եռաբլուր, եւ այնտեղ 1 բուռ հող ուտել»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *