Սա ես չեմ ասում, սա սեպտեմբերի 28-ին Շուշան Ստեփանյանի հրապարակած պաշտոնական հաղորդագրությունում է գրած, այդ ինչպես է, որ… Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը գրել է՝ Օրեր առաջ Դավիթ Տոնոյանն իր հարցազրույցում ասել էր, թե 2015-ի սահմանդրության պատճառով «պատ երազմի ժամանակ պաշտ պանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազ մական գործողությունների պլանավորման ու վարման գործընթացից»։ Այդ առիթով ես գրել էի. քանի որ պատ երազմ այդպես էլ չհայտարարվեց (ռա զմական դրությունն եւ պա տերազմ

հայտարարելը նույնը չեն), ապա Դավիթ Տոնոյանի կարգավիճակը որևէ կերպ չէր տարբերվում նախապատե րազմականից՝ այսինքն ԳՇ-ն ենթարկվում էր իրեն։ Գրածիս ևս մեկ ապացույց. սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան՝ Բուլղարիայից վերադառնալուց անմիջապես

հետո, Տոնոյանը «օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈՒ ԳՇ ու ԶՈԻ ղեկավար անձնակազմի հետ»։ Դա տելով լուսանկարից՝ խորհրդակցությանը ներկա էին նաև ԳՇ պետը, ԳՇ պետի տեղակալը։ Ավելին՝ խորհրդակցության ժամանակ հենց Դավիթ Տոնոյանին է զեկուցվել օպերատիվ իրավիճակը եւ զեկույցի հիման վրա հենց նա էլ. «տվել է համապատասխան հանձնարարականներ

հակա ռակորդի զսպման, նախահա րձակ գործողությունների կազմաքա նդող հակազդման ու պաշ տպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման շուրջ»։ Սա ես չեմ ասում, այլ սա սեպտեմբերի 28-ին Շուշան Ստեփանյանի հրապարակած պաշտոնական հաղորդագրությունում է գրած եղել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *