Նոր ընտրություններում նախկինները կարող էին վերակե նդանանալ, իսկ Նիկոլ Փաշինյանը կրկին մեծ աջակցություն կստանար, ուստի որոշեցին… Պետրոս Ղազարյանի ուշագրավ գրառումը

Պետրոս Ղազարյանը գրել է՝ Արտահերթ ընտրություններ չեն լինի: Որովհետև քաղաքական ուժերը իրականում արտահերթ չեն ցանկանում։ Իմ Քայլը տեսավ որ ընդդիմությունը Վազգեն Մանուկյանի դեմքով ու անհաջող մտքերով հաջողությամբ արժեզրկեց փողոցային պայ քարը։Նույնիսկ երբ իշխանությունը ընկած էր փողոցում, ընդդիմությունը այդ ժամ էլ չկարողացավ վերցնել։
Մյուս կողմից հրաժարականի ինստիտուտը բավական խնդր ահարույց է ու քաղաքական անկանխատեսելի ռիս կեր է պարունակում։

Եվ Իմ Քայլում հստակ գիտակցում են ,որ հաջորդ ընտրություններին ԱԺ ում նման վերահսկողություն ունենալը արդեն բացառվում է։ Վերոնշյալից ելնելով իշխանությունները արտահերթի գնալու մոտիվացիա չունեն։ Բարգավաճը ու Լուսավորը ևս։ Նոր ընտրություններում նրանք երբեք չեն ունենա այն ձայները ,որ ունեն օրինակ այսօր։ Իսկ լուսավորը ընդհանրապես պետք է պայ

քար մղեր ԱԺ ում հայտնվելու համար, որովհետև չունի բարգավաճի ռեսուրսները ,իսկ պայ քարի արդյունքում հայտնվելու էր հներ նորեր կա տաղի պայ քարի արանքում արդեն։ Նոր ընտրություններում նախկինները կարող էին վերակ ենդանանալ, իսկ Փաշինյանը կրկին մեծ աջակցություն ստանար ։ԼՀԿ ին եւ Բարգավաճին նման հեռանկար պետք չի ,որովհետև դիրքերը միայն թուլանալու են։ 17ը ի սկզբանե էլ հայտարարել էր ,որ ոչ թե արտահերթ է ուզում այլ միայն իշխանություն։ Որովհետև

արտահերթի ժամանակ 17ը կդառնա անիմաստ ֆորմատ ,որովհետև մի քանի կուսակցությունները որ այստեղ ռեսուրսներ ունեն ոչ Վազգեն Մանուկյանի դեմքի կարիքը կունենան ոչ էլ լեյտենանտ Շմիդտի զավակների կարգավիճակ ունեցող մնացած ուժերի կարիքը։
Թե ինչ է մտածում արտահերթի մասին ԼՏՊ-ն ,գիտի միայն ԼՏՊ-ն։ Ամեն դեպքում Տեր Պետրոսյանը իրեն ընդգծված հեռու է պահում

քաղաքական գործընթացներից, այն անվանելով կոր ծանարար։ Սերժ Սարգսյանը ,դա տելով ինֆորմացիոն հոսքերից ու նաև լռությունից այս պրոցեսը համարում է անհեռանկար ու նա հեռու է մնում գործողություններից։ Արտահերթը նրան ոչինչ չի տա։
Քոչարյանը միակն է ,որ հայտարարեց ընտրություններին մասնակցելու ցանկության մասին։ Մնում է հասկանալ, թե որ

ընտրություններին։ Այն որ պետք է Փաշինյանը աներ, սակայն չի անելու ,թե այն ,որ պետք է Մանուկյանը աներ ,բայց չի կարողանում։ Ինչպես տեսնում ենք քաղաքական դաշտը ոչ մի մոտիվացիա չունի արտահերթի։ Մի մասը իշխանություն է ուզում հենց հիմա ,մի մասը արդեն ունի։ Մնացածը պարզապես աղ մուկ է ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *