«Ի՞նչ համակարգիչ. Դուք ձեզ լսու՞մ եք…» Լևոն Արոնյանի ընկերուհին գրառում է կատարել

Armsport.am-ը գրել է՝ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել վերջերս շախմատիստի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Անիտա Այվազյանը գրել է՝ «Զարմանալի է. անգամ առանց «գերհզոր համակարգչի» Լևոն Արոնյանը շարունակում է հաղթանակներ գրանցել: Հ.գ. Դուք ձեզ լսում ե՞ք: Ի՞նչ

համակարգիչ: Ցա վում եմ, որ ժողովրդի մի մասը ապատեղեկատվությամբ ուղղորդված ուրա նում է իր ազգի նվիրյալներին»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Mediaport տելեգրամ-ալիքը գրել էր, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է

այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո, նա պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության համար ԱՄՆ ու հանդես գալ ԱՄՆ դրոշի ներքո: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ArmSport-ը զրուցել էր թե՛ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանի հետ,

և թե՛ փորձել էր պարզաբանում ստանալ ԿԳՄՍ նախարարությունից։ Մեզ չէր հաջողվել կապ հաստատել անձամբ Լևոն Արոնյանի հետ, իսկ ավելի ուշ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը «Ազատությանն» հետ զրույցում ասել էր, որ Լևոն Արոնյանը առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *