Վերջապես իշխանությունները ատամ են ցույց տալիս… «ՉԻ»

4rd.am-ը գրել է. ՀՀ նախկին վարչապետ, Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորապես ասված է. «Վերջին ամիսների ընթացքում Ձեր ամենօրյա ազգակ ործան ու պետականաք անդ գործունեությանը զուգահեռ վարչապետի աշխատակազմի ու ԿԳՍՄ նախարարության զգալի ուժեր լծել եք Հայ-Ռուսական համալսարանի

ռեկտորին պաշտոնանկ անելու անբովանդակ նպատակի իրագործման համար: Համոզվելով բայց, որ նման տվայտ անքները անիմաստ են ու անարդյունք, Դուք գնացիք առավել Ձեզ բնորոշ ու հարազատ ճանապարհով՝ անձնական օգտագործման ԱԱԾ-ի միջոցով փոխանցեցիք ինձ ռեկտորի հրաժարականի պահանջ»: «ՉԻ». Որքան տեղյակ ենք, Հայ-Ռուսական համալսարանի գործունեությունն եւ կարգավիճակը

որոշվում են հայ-ռուսական միջպետական պայմանագրերի հիման վրա: Բայց իհարկե սա չէ էականը: Ինչո՞ւ միայն Արմեն Դարբինյանի հրաժարականը պահանջել: Տոննաներով ԺԵԿ-եր ունենք մենք, ՊՈԱԿ-ներ, մշակութային կենտրոններ, բյուջեից սնվող հազար եւ մի

կազմակերպություն, հատ-հատ պետք է դրանց ղեկավարներին հանել արդեն: Իշխանությունները պետք է վերջապես ցույց տան, որ իրենք իշխանություն են, ոչ թե ասենք ֆուտբոլի գնդակ, որին ով հասնում է՝ տշում է: Ուրախացնում է, իհարկե, այն փաստը, որ

իշխանությունները իրենց ձեռքները ծալած, նստած չեն: Հասկանում են, որ այսօր երկրի առջև ծառացած խնդիրներից կարևորագույնը ռեկտոր փոխելն է ու բավական վճռական են արդեն տրամադրված: Ենթադրում ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

առաջնորդվել է իր խորհրդական Արայիկ Հարությունյանի շատ իմաստուն խորհուրդներով: Տեսել ենք, թե վերջինս Կրթության նախարարի պաշտոնում ինչպիսի «փայլուն» գործունեություն իրականացրեց, որի արդյունքում էլ իր դեմ հանեց նույնիսկ ամենաչեզոք գործիչներին նաև, ոլորտն էլ լրիվ աջաբսանդալ սարքեց: Մի խոսքով, դուխով, նահանջել չկա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *