ՏԵՍԱՆՅՈՒԹ. 17-ի շար ժումը արդեն մարել է, իսկ Ռոբերտ Քոչարյանը փորձում է ամեն ինչ անել, որ… Ստեփան Գրիգորյանի ուշագրավ դիտարկումները

1in.am-ը գրել է՝ Արտահերթ ընտրությունների հարցն առկախվում է: Սա գուցե շատերի համար անսպասելի էր, սակայն մյուս կողմից էլ տրամաբանական էր, որովհետև արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջ չձևավորվեց: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» ղեկավար,

քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Վարչապետը սկզբում ասաց, որ համաձայն է արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակին, սկայն և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ընդդիմությունը չհամաձայնեց դրան, ինչ որ նախապայմաներ դրեց: Այսինքն՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը չձևավորվեց էլ նաև քաղաքական դաշտում, այդ հարցի շուրջ չկա որևէ

կոնսենսուս»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, թե հնարավոր է նաև իշխանությունը մանև րում է: Քաղաքագետի դիտարկմամբ՝ այսօր անիմաստ է արտահերթ ընտրություններ անցկացնել. «Ի՞նչ խորհրդարան կստանանք, եթե այսօր կազմակերպենք արտահերթ ընտրություններ, մենք տեսնում ենք սև-սպիտակ պատկեր, հետո օրակարգեր դեռ չկան: Միգուցե մի քանի ամիս հետո,

հասարակությանը նախապատրաստելով, օրակարգեր ձևավորելով, քննարկումներ անցկացնելով արդեն՝ հնարավոր լինի անցկացնել արտահերթ ընտրություններ, իսկ հիմա եթե անցկացվեն, նորից միակուսակցական համակարգ կունենանք մենք, լավագույն դեպքում նորից 1-2 ընդդիմադիր խմբակցություն կլինի՝ ծայ րահեղ մոտեցումներով, ես չեմ համարում այս պահին ընտրությունների անցկացումը ճիշտ: Թեև անհրաժեշտություն կա քաղաքական դաշտը թարմացնելու, սակայն պայմանները շատ կարևոր են»: Գրիգորյանի

դիտարկմամբ՝ արտահերթ ընտրություններն առկախվում են մինչև հունիս. «Վարչապետը ճանապարհային քարտեզը ներկայացրեց՝ ասելով, որ մինչև հունիս աշխատեն, հետո որոշում կընդունեն արդեն»: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ ինչ-որ խմբեր ՀՀ-ի հասարակության վրա փորձում են փաթաթել ինչ-որ ռուսական օրակարգեր.

«17 ուժերը պրոռուսական են, սակայն չեմ կարծում, որ ուզում են, Հայաստանը անկախությունը կորցնի: Սակայն կա նախաձեռնություն ու կան դեմքեր, որոնք ուզում են, որ Հայաստանը մտնի ՌԴ կազմի մեջ: Դա Սահմանադրության դեմ ուղղված քայլ է, ու պետք է ԱԱԾ-ն եւ դա տախազությունն աշխատեն՝ պարզելու այդ հայտարարությունները մեր պետականությանը, մեր տարածքների ամբողջականությանը հակասում են թե ոչ»: «17-ի շա րժումը մարում էր, Քոչարյանը փորձ է անում վերաիմաստավորել այդ շարժումը»,- ընդգծեց Ս. Գրիգորյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *