Իշխանությունները Ռոբերտ Քոչարյանին ժամանա՞կ են տալիս, թե՞ մղում փակուղի. Ի՞նչ սպասել սրանից

1in.am-ը գրել է՝ «Իմ քայլը» խմբակցության հետ վարչապետի հանդիպմանը արձանագրվել է, որ չկա արտահերթ ընտրության հանրային պահանջ, ու մեծամասնությունը շարունակում է աջակցել Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզին, որ նա հանրությանը ներկայացրել էր երկրի հետպատ երազմյան վերականգնման խնդրի համատեքստում: Այդ քարտեզը ժամանակային կտրվածքով կազմված էր մինչև հունիս ամիսը: Ըստ այդմ, «Իմ քայլի» ու Փաշինյանի հանդիպման արձանագրումից հնարավոր է եզրակացնել, որ

այս պահին կառավարող մեծամասնությունն ակնարկում է, որ առնվազն մինչև հունիս մտադիր չէ նախաձեռնել ոչ մի արտահերթ ընտրության տանող գործընթաց: Ասել, թե մեծամասնությունն ընդհանրապես հրաժարվում է արտահերթ ընտրության մտքից, երևի հնարավոր չէ, առնվազն քանի դեռ չի հնչել ուղիղ մի այդպիսի հայտարարություն: Միևնույն ժամանակ, եղած տեղեկությունից

առնվազն առաջանում է հենց այդ հարցը՝ մեծամասնությունը հրաժարվո՞ւմ է այդ մտադրությունից ընդհանրապես, թե՞ ակնարկում, որ արտահերթ ընտրություն մինչև հունիս սպասել ամենևին պետք չէ: Միևնույն ժամանակ հատկանշական է նաև, որ «Իմ քայլից» եկած ազդակը հնչում է արտահերթ ընտրության մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարության, այսպես ասած՝ 17-ի «վեցյակի» միջև այդ հարցի շուրջ հակասական ու բու ռն քննարկումների, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա այցի ֆոնին, որտեղից էլ նա հայտարարեց մեծ քաղաքականություն վերադարձի մասին՝ խորհրդարանի ընտրությանը մասնակցության ու, այսպես ասած, 2-րդ բևեռի

հեռանկարի համատեքստում: Դրան զուգահեռ, հատկանշական է և նաև այն, որ 17-ը հայտարարեց փետրվարի քսանից անհնա զանդության, բո ղոքի ակցիաները ամբողջ ծավալով սկսելու մասին արդեն: Արդյոք Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան հայտարարում է, որ եթե 17-ը համաձայն չէ փողոցում գործընթացները տեղափոխել ընտրատեղամաս, ապա իր համար ընդհանրապես կորո՞ւմ է արտահերթ ընտրության մոտիվացիան: Պետք է նաև նկատել, որ վարչապետ Փաշինյանի համար արտահերթ ընտրությունը որքան, այսպես

ասած, հանրային վստահությունը չափելու միջոց է, կարևոր միջոց հետագա կառավարում իրականացնելու տեսանկյունից, նույնքան էլ այն անհրաժեշտ միջոց է քաղաքական իրավիճակի կայունացման ու նվազագույն փոխհամաձայնության համատեքստում արդեն: Եթե արմատական ընդդիմությունը գնում է ոչ թե ընտրական, այլ փողոցային գործընթացի ճանապարհով, ապա ընտրության իմաստն իշխանության համար իսկապես արդեն հայտնվում է քաղաքական նպատակահարմարության հարցականի տակ: Սրան էլ զուգահեռ՝ «Իմ

քայլի» ու Փաշինյանի հանդիպման արձանագրումը ըստ էության հանգում է նրան, որ կառավարող ուժը արմատական ընդդիմությանը ստի պում է ավելի աշխույժ լինել փողոցում: Արդյո՞ք պատճառն այն է, որ անցնող 2-3 ամիսներին փողոցում այդ ընդդիմությունը չստացավ այնպիսի աջակցություն, որը թույլ կտար էապես փոխել քաղաքական վիճակը ու, առավել ևս, պարտադրել վարչապետ Փաշինյանի հրաժարական: Եվ ըստ այդմ՝ կառավարող ուժը մղ ում է արմատական ընդդիմությանը մի դաշտ, որտեղ այն արդեն իսկ մատ նվել է անհաջողության: Ըստ այդմ՝ մղ ում է ընտրությունից առաջ ավելի մաշվելո՞ւ, թե՞ վերախմբավորվելու ու ներքին տարաձայնությունները կարգավորելու՝ ընտրական պրոցեսից առաջ, այն այսպես ասած՝ երկբևեռ տրամաբանության հեռանկարի համատեքստում, որի մասին Ռոբերտ Քոչարյանն էր ակնարկել Ռուսաստանում «Սպուտնիկին» տված իր հարցազրույցում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *