Նարեկ Սարգսյանը գրել է. Սիրուշո ջան, դուք Ռոբերտ Քոչարյանի տղայի՝ Լևոն Քոչարյանի հետ ամուսնացել եք սիրելով եւ ո՛չ փողի համար: Դուք բնատուր տաղանդ ունեք, որովհետև չէր կարող Հրաչյա Հարությունյանի սերունդը անտաղանդ լինել: Դուք արժանիորեն լավ հոնորարներ եք ստացել ու չեք ամուսնացել փողի համար: Վստահ եմ նաև, որ դուք սիրո ալիքի տակ ինքներդ ձեզ հարց չեք տվել, թե ինչպես է Լևոն Քոչարյանը դարձել դոԼլարային մուլտիմիլիոնատեր՝ իր ո՞ր տաղանդի համար: Չէ, բնականաբար
փողը եկել է բիզնեսից: Իսկ էդ բիզնեսը որտե՞ղից է եկել: Արվեստը անշուշտ խլում է ողջ ուշադրությունը ու էդպիսի բաների մասին մտածելու ժամանակ դու չես ունենում, որ մի հատ էլ կապ տեսնես Լևոն Քոչարյանի մեծահարուստ լինելու ու Ռոբերտ Քոչարյանի նախագահության միջև: Նաև 14 տարեկանից Լևոն Քոչարյանի հետ «Դժվարությունների միջով եք» անցել՝ պատկերացնում
եմ ինչ սար սափելի դժվարություններ էին դրանք՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: Ափսոս Բյուզանդի փողոցի բնակիչները չեն իմացել, որ ձեզ մի բանով օգնեին: Իրենց վիճակը շատ լավ էր, որովհետև Ռոբերտ Քոչարյանը իրենց ընդամենը մի թեթև տնից դուրս էր շպր տել, թե չէ ուրիշ լավ էին, դժվարություն չունեին իրենք: Այ դժվարությունը ձեր մոտ էր ու դուք Լևոն Քոչարյանի հետ 14 տարեկանից անցաք այդ դժվարությունների միջով: Ձեզ չեն ասել՝ ինչպես է Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը
զուգարանում մարդ սպա նել, դուք էլ զբաղվածության պատճառով չեք հետաքրքրվել դրանով, մտածել եք բամբասանք է, եթե իմանայիք, անշուշտ կնեղվեիք դուք: Օրինակ եթե ձեր հանճարեղ հորը սպա նած լինեին զուգարանում, աշխարհը փուլ կգար ձեր գլխին: Սկայան Պողոս Պողոսյանն էլ հարազատներ ուներ: Իսկ եթե տեսնեիք, որ ձեր հարազատին սպ անողը նույնիսկ պատասխանատվության չի ենթարկվում, ձեր սիրտը կմղկ տար անարադարության զգացողությունից արդեն: Բայց փոխարենը ուրիշների
սիրտն էր մղ կտում անարդարությունից զգացողությունից: Ու հիմա դուք Քոչարյանին հարգում եք, իր հետ հաց եք ուտում եւ միգուցե ասում-խոսում ծիծաղում էլ եք իրար հետ: Բայց Պողոս Պողոսյանի հարազատները իր հետ հաց չեն ուտում, քանի որ Քոչարյանի թիկնապահը Քոչարյանից 20 մետրի հեռավորության վրա զուգարանում ծե ծելով սպա նել էր Պողոս Պողոսյանին: Եւ, պատկերացնում ե՞ք, էդպես էլ պատասխանատվություն չկրեց նա: Ախր գոնե պատասխանատվություն կրեր: Գոնե նտ նստեր: Բայց
Քոչարյանի ժամանակ բան տերը զբաղված էին նե նգ մարդկանցով, որոնք որ հանդգնել էին Ազատության Հրապարակում ցույց անել: Ձեզնից նաև նե նգաբար թաքցրել այն, թե ինչպես Քոչարյանը վիժե ցրեց 1999-ի հոկտեմբերի 27-ի դա տավարությունը՝ այսինքն խանգարեց, այնպես արեց նա, որ չբացահայտվի: Հնարավոր է, մտածեք՝ սա բամբասանք է ու լկ տի սուտ: Այդպես նույնիսկ
հավանական է, քանի որ այդ մասին խոսողների հեռուստաընկերությունը նա փակեց, իսկ բազմաթիվ վկաներ դրանից հետո մեկը մյուսի հետևից մա հացան՝ տարբեր ձևերով, բայց բոլորն էլ «Պատահաբար»: Այս ամենը եթե իմանայիք միգուցե զուգադիպություններ կնկատեիք: Սակայն չգիտեիք: Հիմա էլ մղկ տում եք Արցախի համար: Անշուշտ նաև չգիտեք, թե ինչպես
Քոչարյանը իր մտերիմ ընկերների հետ 1997 թվականին խափանեց Արցախի հարցի այդ հիանալի լուծումը: Ու հերիք չի խափանեց, դեռ 10-ը տարի շարունակ էլ ինքը՝ լինելով երկրի ղեկավար, չլուծեց այդ նույն հարցը: Ամեն տարի սահմանին 10-նյակ տղաներ էին զո հվում: Եթե լուծեր հարցը՝ չէին զո հվի: Սակայն այդպես էլ չլուծեց — ու զո հվում էին: Վստահ եմ որ այս ամենը դուք չգիտեք: Բայց ինձ մի ներքին զգացողություն ինձ հուշում է, որ ոչ մի դեպքում չեք էլ ուզում իմանալ դուք: