Դադարեցրեք քննադատել Լեւոնին՝ ներկայացնելով նրան որպես հայրենիքն ուրացողի, քանի որ… Լևոն Արոնյանի մոր գրառումը

Sport.mediamax.am-ը գրել է՝ Գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մայրիկը՝ Սեդա Արոնովան, արձագանքել է իր որդու հասցեին նախորդ շաբաթ ԶԼՄ-ում հրապարակված տեղեկություններին: Նշվում էր, որ Արոնյանը հեռանալու է ՀՀ-ից եւ ներկայացնելու է ԱՄՆ-ն: Սեդա Արոնովան Facebook-ի իր էջում այսպիսի մանրամասն գրառում է կատարել: «Որոշել էի չարձագանքել որդուս՝ Լեւոն Արոնյանի դեմ համազգային անտեղի եւ լկտ ի տվայ տանքներին՝ որպես ազգադ ավ մարդու: Եթե Լեւոնը մեղադրվում է Հայաստանի

գումարները «լափ ելու» մեջ, տեղեկացնեմ, որ որպես թիմի ավագ, նա ստանում է 200 հազար դրամ ընդամենը, իսկ աստղաբաշխական գումարների մասին տեղեկատվության վերաբերյալ նշեմ, որ դրանք նրան չեն եղել հասցեագրված: Դրանք փոխանցվել են Հայաստանի շախմատի ֆեդերացիային հատուկ սերվերից օգտվելու թույտվության ձեռքբերման նպատակով եւ այդ սերվերից օգտվել է ոչ միայն

ինքը: Ի դեպ, սերվերից օգտվելու թույլտվությունը դադարեցվել է 2020թվականից: Իսկ այ Լեւոնի նվիրաբերած գումարների ու բարեգործության մասին, չգիտես ինչու, ոչ ոք այդպես էլ չի գրում: Ես նույնպես զերծ կմնամ նրա կողմից բարեգործական նպատակներով պարբերաբար փոխանցված գումարների չափը հրապարակելուց: Նշեմ միայն այն, որ հատուկ Արցախին օգնելու նպատակով

ընդունել է հրավերներ, օրինակ, դասախոսություն է կարդացել ԱՄՆ-ի բասկետբոլի ասոցիացիայի համար, որից ստացված ողջ գումարը փոխանցել է արդեն Հիմնադրամին: Լեւոնն ի նպաստ ՀՀ-ի ու Արցախի բարեգործություն է անում ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ օգտագործելով իր հեղինակությունն աշխարհում, նրա հորդորով աշխարհի տարբեր երկրներից օտարերկրացի ընկերները պատ երազմի ընթացքում մեծ գումարներ են փոխանցել մեր Համահայկական հիմնադրամին: Նշում եմ ընդամենը 1 երկիր,

վերլուծությունը թողնում եմ ձեզ՝ միայն Բուլղարիայից ազգությամբ ոչ հայ ընկերների կողմից փոխանցվել է ավելի քան 30 000 եվրո միայն: Լսե՞լ էիք, իհարկե ոչ չէիք լսել, որովհետև նպատակը երբեք գովազդը չի եղել: Նշեմ նաեւ, որ Լեւոնի ու Գաբրիել Սարգսյանի ջանքերով ստեղծվել եւ գործում էր գրոսմայստերական դպրոց, որը 2018 թ.-ին փակվեց` համարվելով ավելորդ: Արդյունքում մարզիկները սփռվեցին աշխարհով մեկ, որոնցից այդ դպրոցի մարզիչ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի դիա կը անցյալ

տարի Ղազախստանից տեղափոխվեց Հայաստան: Այսօր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը մարզում է ԱՄՆ-ի, Հրանտ Մելքումյանը՝ Ավստրալիայի, Սերգեյ Մովսիսյանը՝ Չեխիայի երեխաներին ու այլն, իսկ երիտասարդ հայ գրոսմայստերների համար մարզման վայր է Լեւոն Արոնյանի բնակարանը: Այս պահին Լեւոնը գտնվում է Հայաստանում եւ հաջողությամբ խաղում է ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ներքո, սակայն ոչ մի լրատվամիջոց՝ ոչ ընդդիմադիր, ոչ իշխանամետ, նրա հաղթանակները չի լուսաբանում (խմբ. շատ լրատվամիջոցներ, այդ թվում եւ Mediamax Sport-ը գրել է ու շարունակելու է գրվել շախմատիստի ելույթի մասին):

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *