ՀԻԱՆԱԼԻ ԼՈՒՐ. Հայազգի գեներալը Ջեֆրի Լ. Հարրիգյանը ՆԱՏՕ-ում ամենաբարձր պաշտոններից մեկում է նշանակվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Iravaban.net-ը գրել է՝ Գեներալ Ջեֆրի Լ. Հարրիգյանը նշանակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի օդային ուժերի հրամանատար: Այս մասին տեղեկանում են հենց դաշինքի պաշտոնական կայքէջից։ Նշենք, որ Հարրիգյանը Գերմանիայի Կալկար քաղաքում գտնվող Ավիացիոն կարողությունների համատեղ կենտրոնի տնօրեն է նաև: Նշվում է, որ դաշինքի օդային ուժերի հրամանատարի կարգավիճակում գեներալ Հարրիգյանը խաղաղ պայմանների գործողությունների ժամանակ անդամ երկրների օդային ու հրթ իռային

պաշտ պանության հարցերով պատասխանատու է Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարի առջև:Հենց Նրա հրամանատարությունն ապահովում է Դաշինքի տարածքային ամբողջականության պահպանումը Հյուսիսային Նորվեգիայից մինչև Հարավային Իտալիա ու Ազորներից մինչև Արևելյան Թուրքիա, ներառյալ նաև ՆԱՏՕ-ի բոլոր եվրոպական երկրները: Բացի այդ, նշենք, որՆԱՏՕ-ի համատեղ

գործողությունների դեպքում նա լինելու է ավիացիոն բաղադրիչի պատասխանատու հրամանատարը արդեն: Գեներալ Հարրիգյանը նաև Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ռա զմաօդային ուժերի հրամանատարն է: Այս կարգավիճակում նա ավելի քան տասնիննը միլիոն

քառակուսի մղոն տարածքում ղեկավարում է Միացյալ Նահանգների ռա զմաօդային ուժերը: Այդ տարածքը ներառում է Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի ու Մերձավոր Արևելքի 104 երկիր, Արկտիկական, Ատլանտյան ու Հնդկական օվկիանոսները, որտեղ ապրում է աշխարհի բնակչության ավելի քան 1 քառորդը ու արտադրվում է աշխարհի համախառն ներքին արդյունքի ավելի քան քսանհինգ

տոկոսը: Գեներալ Հարրիգյանը ծառայության է անցել 1985 թ.-ին ՝ Միացյալ Նահանգների ռա զմաօդային ուժերի ակադեմիան ավարտելուց հետո: Նա մար տական առաջադրանքներ է կատարել «Արդար գործ», «Անապատի փոթո րիկ» և «Բնորոշ լուծումներ»

գործողությունների ժամանակ, մասնակցել է նաև Իրաքյան պատ երազմին: Գեներալ Հարրիգյանը նշանակումից առաջ Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում Միացյալ Նահանգների Եվրոպա — Աֆրիկայի ռա զմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ էր նա: Նշենք, նաև, որ Հարրիգյանը օդաչու-հրամանատար է, կատարել է 4100 ժամվա թռիչք F-22, F-15C, A / OA-37 և MQ-1 ինքնաթիռներով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *