Եկեք զայր ույթի պահին չմոռանանք, թե ինչպես Արծրուն Հովհաննիսյանն իր վրա վերցրեց ոչ միայն իրավիճակը ներկակացնելու գործը, այլև… Արմեն Խաչատրյանի ԿԱՐԵՒՈՐ գրառումը

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը գրել է՝ Երկրի համար ճակատագրական պահերին ամեն ոք չէ, որ կարող է կամք, համարձակություն ու պատրաստակամություն դրսևորել՝ ստանձնելով առանձնահատուկ պատասխանատու դերակատարում։ Եվ ինքնին հասկանալի է, որ
դրա համար ոչ միայն մտավոր ունակություններ ու փորձ է անհրաժեշտ, այլև՝ կայուն հոգեվիճակ ,ահռելի մեծ ուժ ու իհարկե քաջություն։ Պատ երազմի օրերին մենք բոլորիս ՝ թե հայ ազգի ,թե զինվորականների ուշադրությունը սևեռված էր Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած տեղեկատվությանը , միայն նրանից էր ակնկալվում այդքան բաղձալի հաղթանակի լուրը։ Այդուհանդերձ

,ներկայումս հատկապես իրենց լրատվամիջոց համարող կայքերի կողմից տարբեր խառն իճաղանջ շրջանակների պատվերներով փորձ է արվում Արծրունին քար կոծել եւ նրա գործունեությունը հողին հավասարեցնել։ Պատե րազմի ողջ ընթացքում եսանձամբ ականատես եմ եղել Արծրուն Հովհաննիսյանի գործունեությանը։ Բացի ռազմաճակատում տիրող իրավիճակը հանրությանը

ներկայացնելուց ,Արծրունը շուրջօրյա ռեժիմով կազմակերպում էր առաջնագծի ստորաբաժանումների տեխնիկական համալրման աշխատանքները ,սկսած այդքան անհրաժեշտ գիշերային, տեսանելիության, ջերմատեսիլ, նշանառության օպտիկական ու օպտիկալազերային սարքերից, ռադիո ու արբանյակային կապի միջոցներից ,դռոններից, համազգեստից, վերջացրած ամենագնաց ավտոմեքենաներով։ Այդ ամենը իրականացվում էր ընկերների ու արտերկրի մեր հայրենակիցների միջոցներով, որոնց աննկարագրելի

հայրենանվեր գործունեությանը դեռևս շատ կանդրադառնանք։ Մեր բանակի մի շարք, հատկապես Գորիսի շրջանում տեղակայված հատուկ նշանակության ստորաբաժանումները ,երբեք չեն մոռանա այն օժանդակությունը, որը որ կազմակերպվել էր Արծրունի կողմից։ ‌Պատ երազմի օրերին ես համոզվեցի, որ Արծրուն Հովհաննիսյանը, բացի պրոֆեսիոնալ բացառիկ որակներով սպա լինելուց, նաև որակյալ ռազ մական փորձագետ է։ Վերջինիս ու իր նման սպաների եւ մասնագետների գիտելիքներն ու ներուժը

հատկապես հիմա խիստ անհրաժեշտ են Հայոց բանակի մեջքը ուղղելու, տարածաշրջանում ի հայտ եկած որակապես նոր մարտահրավերները հաղթահարելու ունակ զի նված ուժեր ստեղծելու գործում։ Անկասկած, մեծ էին սպասելիքներն եւ հավատը պատե րազմի օրերին, ու առավել խորն է այսօր մեր վե րքն ու անդառնալի կոր ուստների ցա վը։ Բայց եկեք զայր ույթի և պոռ

թկումի պահին չմոռանանք՝ Արծրուն Հովհաննիսյանն իր վրա էր վերցրել ոչ միայն իրավիճակը սառնասրտորեն վերլուծելու ու հանրությանը ներկակացնելու ,հայտնելու, այլև՝ բանակին, ժողովրդին քաջալերելու ու մար տական ոգին բարձր պահելու դժվարին հանձնառությունը, ինչը կատարել է պատվով, այնպես ինչպես խրամատում մեր այն քաջարի զինվորներն եւ սպաները, ովքեր մինչև վերջին պահը արել են հնարավորն ու անհնարը հաղթանակի համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *