Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի շնորհիվ, Հայաստան էին վերադարձել 5 գ երիներ։ Նաև գե րության մեջ գտնվող մեր զի նծառայողները հեռախոսակապով զրուցել էին իրենց հարազատների հետ։ Այս մասին հայտնել էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Երեկ կրկին Ադրբեջանի և Հայաստանի
միջև գե րիների փոխանակում է տեղի է ունեցել, Բաքու է տեղափոխվել 1, Երևան վերադարձել 5 գե րի: Այս մասին հայտարարել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը: «Այսօր իրականացվել է գե րիների հերթական
փոխանակումը։ Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողության տակ նաև, կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գե րության մեջ գտնվող մեկ ու Երևան վերադարձվել հինգ գե րի»,-
ասել է Մուրադովը լրագրողներին։ Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը: Ավելի վաղ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք է վերադարձել հինգ գե րի։